Ճակատագրեր
Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում նշվեց Հայրենական Մեծ պատերազմի վետերան, վաստակաշատ մանկավարժ Մեխակ Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը, միաժամանակ տեղի ունեցավ նաեւ նրա հեղինակած «Սարուխանի հերոս զավակը» գրքի շնորհանդեսը։
«Հակառակորդը նախաձեռնել էր մասշտաբային հարձակում: Ականանետի նշանառու, շարքային Դավիթ Ադոյանը 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմում անցել է պաշտպանության: Գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ, սակայն ուժերի անհավասարության պատճառով ստիպված է եղել նահանջել դեպի «9-րդ կմ» տեղամաս, որտեղ կատարվել է վերախմբավորում։
Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի առթիվ թուրքերեն և անգլերեն հոդված է հրապարակել թուրք մտավորական, պատմագետ, ցեղասպանագետ Թաներ Աքչամը: Որոշ կրճատումներով ձեզ ենք ներկայացնում հոդվածի հայերեն տարբերակը:
Օրերս Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսով փողոցի թիվ 26 շենքի բակում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Էդուարդ Մարտիկի Գալստյանին նվիրված հուշաքարի, պուրակի և հուշաղբյուրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Էդուարդի մարտական ընկերները, «Սիսական» գնդի՝ մի քանի պատերազմների մասնակից հերոսամարտիկները, «Ոգու փորձություն» կամավորների միության մասնաճյուղերի նախագահները, ՀԿ հիմնադիր-նախագահ Հակոբ Հակոբյանը, Էդուարդի հարազատները, այլ հրավիրյալներ:
Օրերս Բերդավան գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը «Բերդավան» հիմնադրամն է:
2021 թ. դեկտեմբերի 22-ին լրացավ հայ անվանի ավիակոնստրուկտոր, «Անտոնով» պետական ձեռնարկության հիմնադիրներից մեկի, տաղանդավոր գիտնական, «ԱՆ» մակնիշի ինքնաթիռների ամրության և հուսալիության ապահովման կազմակերպիչ և ղեկավար Ելիզավետա Շահխաթունու ծննդյան 110-ամյակը: