Ճակատագրեր
Ոսկեփայլ, խիտ գանգուրներով Տոնիի գրավիչ արտաքինն ու խելամտությունը Գուսանա գյուղում բոլորին էր հիացնում: Հենց քայլեց, խոսեց՝ իրեն մեծ համարեց, սիրեց աշխատանքն ու փոքր հասակից փորձեց օգնել ծնողներին: Փայտ կոտրելիս նմանակում էր Ադրիանո Չելենտանոյին: Երգով, պարային շարժումներով կոտրում էր փայտն ու զվարճանում՝ հրճվանք պատճառելով նաև մյուսներին: Մայրը՝ Տիրուհին, քույրերը՝ Տուֆինկան, Տաթևը, եղբայրը՝ Գուրգենը, և հայրը, մի առանձնակի սիրով ու հոգատարությամբ էին վերաբերվում անկաշկանդ ու աշխատասեր Տոնիին:
Ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ հոդվածով, դասընկերոջս՝ Վիգենին, ուղղակի ճանաչել էր պետք…
Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, հայրենապաշտ հայորդի, որը թշնամու դեմ անսասան կանգնելն իր տարերքն էր համարում, հրամանատար, որից միշտ և ամենուր սարսափել է թշնամին:
Կովսականի միջնակարգ դպրոցը Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր կոչվում: Դպրոցի մուտքի մոտ հերոսի կիսանդրին էր, և յուրաքանչյուր օր դպրոցականներն առաջինը ողջունում էին մեծն Թաթուլին: Հերոսի անունով էր կոչվում նաև քաղաքում գործող ազգագրական երգի ու պարի համույթը:
Արցախյան վերջին պատերազմում գործած սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած մարտիկի անձնագրում գրված է՝ Համլետ Խաչատրյան, բայց և՛ մանկության, և՛ մարտական ընկերները Չարո են ասում: Չարոն ամենաքաջն էր, Չարոն ամենաընկերասերն էր, Չարոն ամենաբարին էր, Չարոն ամենահայրենասերն էր…
Անուշ ժպիտով այս տղային, վստահ եմ, շատերն են հիշում WarGonzo-ի՝ 44-օրյա պատերազմի օրերը լուսաբանող տեսանյութից։
Սերժանտ Դավիթ Շահնազարյանն է…
Արմեն Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 10-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։
Դեռ դպրոցական տարիքից Արմենի մոտ ի հայտ է գալիս սերը ռազմական գործի, զինվորական մասնագիտության հանդեպ, և պատանին հստակ որոշում է կայացնում՝ դառնալ զինվորական: Միջնակարգի 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվում է Ստեփանակերտի գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։