Ճակատագրեր
Օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի օծման արարողություն, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։
Քարերի երկիր Հայաստանում հիմա ամեն քար մի հուշաքար է, ամեն աղբյուր՝ հուշաղբյուր…
Հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Դավիթ Անհաղթ 23/1 հասցեում, բացվեց հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսացած Էդգար Մհերյանի հիշատակին…
Լողորդ, ջրագնդակի Երեւանի «Հիլզ» ակումբի թիմի ավագ Էրիկ Ստեփանյանը լողալով հատել է Սեւանա լիճը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ՝ ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանի:
18-ամյա Էրիկը Սեւանի մեկ ափից մյուսն անցել է 57 րոպեում՝ հաղթահարելով 4,4 կմ տարածություն:
Նստել եմ համակարգչիս առջև, ու հուզմունքը խանգարում է, որ մտքերս ժողովեմ… Չնայած մեկ տարի է անցել, բայց Հովիկի լուսեղեն պատկերն անմիջապես աչքիս առջև է գալիս, ու ցավը վերականգնվում է: Հատկապես աչքերն եմ հիշում՝ մաքուր-մաքուր, պարզկա երկնքի պես. նրա հոգու շիտակության, մաքրության հայելային արտացոլումը…
Սեպտեմբերի 28-ին Երեւանի N194 դպրոցում հուշ-երեկո էր՝ նվիրված Արցախյան ազատամարտի քաջամարտիկներից մեկի՝ լեյտենանտ Յուրի Առուստամյանի ծննդյան 63-ամյակին։
Միջոցառման հեղինակն ու վարողը ռեժիսոր, արվեստագետ Զեփյուռ Սարդարյանն էր:
Շիրակ աշխարհի գողտրիկ մի անկյունում է գտնվում Կառնուտ գյուղը։ Քար ու հողի, անբարենպաստ բնության, եղանակային դաժան պայմանների հետ մաքառող, իր մի կտոր հացն արդար քրտինքով վաստակող է այս համայնքում ապրող յուրաքանչյուր ոք։