Ճակատագրեր
Ճակատագրի բերումով հայ ժողովրդի զավակները ցիրուցան են եղել աշխարհի տարբեր անկյուններում, եւ տարագիր դարձած մեր հայրենակիցներն իրենց լուման ու ավանդն են ունեցել ապաստանած երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում։
«Նա առաջին օտարերկրացին է, որի աճյունը ամփոփվեց Պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է։ Նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»:
Ղարիբյանների ընտանիքում Տիգրանը շատ սպասված զավակ էր։ Տան կրտսերը բանակից չէր վերադարձել, 96-ից անհայտ կորած էր համարվում։ Երբ որդին ծնվեց, Համբարձումը որդուն անվանակոչեց եղբոր պատվին։
Երեկոյանում էր: Մութն իր տիրական թեւերն էր փռում շուրջբոլորը, երբ մարտական դիրքերից ուղեւորվեցինք Տավուշ գյուղ, նախկին Թովուզ: Հյուրընկալվեցինք Պողոսյանների ընտանիքում:
Լևոն Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը մանկության ընկերներ էին: Ոչ մի առանձնահատուկ բան, ուղղակի ընկերներ էին, ինչպես բոլոր ընկերները. միասին բացահայտում էին աշխարհը, միասին տխրում էին, միասին ուրախանում, միասին երազում էին ապագայի մասին:
Պետրոսյանների ընտանիքի՝ Գառնու մերձակա Հացավան գյուղում գտնվող առանձնատան շեմին մեզ սրտաբաց դիմավորում է տիկին Արուսյակը՝ նորածին որդին գրկին։ Մեզ ներս է ուղեկցում, որտեղ ընդարձակ հյուրասրահի պատերին մեծ որդու՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Նորայրի մեծադիր լուսանկարներն են: Դրանցից ժպտում է գեղեցկատես, հաղթ զինվորը, որը պատերազմի վճռական մի պահի իր կյանքը չխնայեց հանուն այն ամենի, ինչ թանկ էր իր համար… Մեծ եղբոր զոհվելուց երեք տարի անց լույս աշխարհ է եկել կրտսեր Նորայրը՝ կրկին կյանքով լցնելով այս տունը։