Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

«ԱՐԾԻՎ-19»-Ը ՀՍԿՈՒՄ Է

1993թ. մայիսի ութն էր: Նոր էի վերադարձել ճակատային գծից: Զենքը հանձնեցի հրամանատարիս և որոշեցի գնալ Շուշի՝ ներկա լինելու քաղաքի ազատագրմանը նվիրված տոնախմբությանը:

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿՆ ՈՒ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸ

Հայաստանի անկախությունն ու Արցախյան պատերազմի հաղթանակը թրծվեցին ազգային-ազատագրական պայքարի հնոցում, որտեղ հարյուրավոր նվիրյալներ սեփական հոգու կրակով կռում-կոփում էին ազատ Հայաստանի տեսիլքը: Նրանք պատրաստ էին Հայաստանի անկախությունը փրկագնել սեփական կյանքով:

ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻՑ...

Արցախյան պատերազմի հերոսական դրվագներին թիվ ու հաշիվ չկա: Հաշիվ չկա մեր այն զինվորականների քաջագործություններին, որոնք սեփական կյանքը չխնայելով՝ քայլ առ քայլ մոտեցրին, կռեցին պատմական հաղթանակը:

«ԵՂՆԻԿՆԵՐԻ» ՀԵՐՈՍ ԲԺՇԿՈՒՀԻՆ

Լեգենդար «Եղնիկներ» ջոկատի բժշկուհի Արմինա Նալբանդյանը պատերազմի դաշտում հայտնվել էր բժիշկ ամուսնու՝ Արտակ Խաչատրյանի հետ: Շահումյանն ազատագրել պատրաստվող ջոկատին բժիշկ էր պետք. մարտական խնդիրն իրագործելը բարդ էր, հաղթանակի գինն՝ անկանխատեսելի:

ԵՎՍ ՄԻ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒ

Անուրանալի է հայ ժողովրդի մեծ ներդրումը հիտլերյան Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակում: Անցել է 75 տարի: Իրողությունները հուշ են դարձել, առասպելական հերոսությունները` պատմություններ:

ՃՈՒՏՈՆ

1996թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ: Արդեն ծերունի՝ փարթամ բեղ-մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում: Այն դարձավ 4 տարի առաջ ազատագրված Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան ազատամարտում զոհված հայոց քաջորդիներին:

ՎԻԿՏՈՐՅԱ  ԱՂԱՆՈՒՐ

Հայ մշակույթի պատմության մեջ մեծ ներդրում ունեն Աղանուրյան մեծարելի ազգատոհմի երևելի դեմքերը: Նրանք սերում են Ջուղայից, որտեղ ապրել են մինչև Շահ Աբասի արշավանքները, որից հետո հայ շատ բախտակիցների հետ գաղթել են Պարսկաստան և մինչև 1770-ական թվականներն ապրել Նոր Ջուղայում, իսկ XVIII դարի վերջերին տեղափոխվել են Հնդկաստան: