Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՀԱԴՐՈՒԹԻ ԱՐԾԻՎԸ

Սեպտեմբերյան կիրակին Տիգրանն ու Հասմիկն արդեն ծրագրել էին ինչպես անցկացնել, բայց առավոտյան զորամասից հնչած զանգը ոչ միայն հանգստյան օրվա նպատակները փլուզեց, այլ մի ամբողջ կյանքի… Պատերազմ էր…

ԵՍ ԵՄ, ԵՍ ԿԱՄ...

44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…

ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԺՊՏԱԼՈՎ

…Լուսանկարից մեզ նայող այս լրջախոհ տղան Մորիս Գագիկի Խումարյանն է: Սիրում էր ճշգրիտ գիտությունները…Երազում էր կյանքում իր խոսքն ասել՝ որպես մեր երկրի կարևոր ոլորտները զարգացնող մասնագետ: Չհասցրեց: Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների կողքին գրվեց ևս մի հավերժ անուն…

ՄԵՐ ԱՊՐԵԼԸ ՆՐԱՆՑ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ՛ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Մեծ ընտանիքի՝ երեք դստեր և մեկ որդու հոգատար ու նվիրված հայր էր Ալեքսանդր Արմաղանյանը, սիրող ու ուշադիր ամուսին, նվիրված ընկեր, աշխատավայրում՝ Երևանի կոնյակի գործարանում, իր աշխատակիցների սերն ու հարգանքը վայելող գործընկեր ու… հայրենիքի պաշտպանության գործում երդվյալ կամավորական, երեք պատերազմների մասնակից:

ԳՐԱԴ ՍԵՅՐԱՆ

«1918 թ. մայիսի 15-ին Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտնում են Ալեքսանդրապոլ, այնտեղից՝ տարբեր ուղղություններով անարգել շարժվում դեպի Երևան։ Իրենց ճանապարհին թուրքերը ավերում, սպանում են գյուղերի բնակիչներին։ Ապարանի ճանապարհին թուրքերը նկատել են նաև սարերի գլխին ծվարած քեշիշքենդցիներին (1936 թ. մեր գյուղը Քեշիշքենդից վերանվանվում է Գեղարոտ): Երիտասարդներին, որոնց թվում և Արշակ պապին (իմ պապի ավագ եղբայրը), զենքի ուժով լցրել են մարագները, գլխագին՝ ոսկի և զենք են պահանջել։ Ով տվել է, ազատվել է, իսկ չվճարողներին, այդ թվում՝ Արշակին, տարել են Խշխշան ձոր, սրի քաշել»:

ՀԱՅԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԸ

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո գյումրեցի Մանուկյանների ընտանիքում ասես կյանքը կանգ էր առել։ Հոգեկան ծանր ապրումները դժվարությամբ հաղթահարելով՝ տիկին Հասմիկը ամուսնու և երկու աղջիկների բազմաթիվ հորդորներից հետո որոշեց նորից մայրանալ։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԹԱՆԿ Է

Խաչիկ պապը իր տնկած ծառերն ու թփերը ամեն օր խնամում է, ջրում, հողը մշակում… Եվ այսպես արդեն տասնյակ տարիներ։