Ընթացիկ համար

Զորամասերում ամփոփում են հերթական ուսումնական շրջանը։ Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած ժամկետայինները քննություններ են հանձնել, հանձնաժողովների սպաներին ցուցադրել ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հմտությունները։

Համաբանակային մրցույթի ներզորամասային փուլն է։ Մրցում են հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։ Առաջադրանքը պահանջում է ֆիզիկական և հոգեբանական գերազանց պատրաստվածություն, խմբի կազմով ներդաշնակ գործելու կարողություն։

Ես վստահ եմ՝ մարդն աշխարհ է գալիս մի ներքին մղումով, առաքելությամբ, սիրով, որը գտնելու համար պիտի վերանա բոլոր հաշվարկներից ու շահախնդրությունից, կարողանա լսել սեփական սրտի ձայնը: