#17 (1137) 11.05.2016 – 17.05.2016
Այսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա հայրենասեր զինվորն ու քաղաքացին է, եւ այս տեսանկյունից անչափ կարեւորվում է կրթօջախների դերը: Երեւանի N 76 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ ու նպատակային աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ:
ՀԱՅՐԻԿՍ ԿՌԻՎ ԳՆԱՑ…
Երեւանի Աբովյան փողոցով քայլելիս անցորդների ուշադրությունը իսկույն գրավում են Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահի պատուհանները: Դրանց ողջ երկայնքով այս օրերին փակցված զինվորների պատկերները մեր երեխաների ստեղծագործություններն են: Սահմանին տիրող իրավիճակին իրենց վճիտ հայացքով «հետեւում» են նաեւ մեր երկրի փոքրիկ բնակիչները՝ կերպավորելով ու թղթին հանձնելով բոլորիս խաղաղ կյանքի պաշտպաններին՝ քաջարի զինվորներին:
Ես դարերի քողը թեկուզ կրեմ ուսիս,
իմ աչքերը հիմա պիտի պատռեմ, ահա՛,
խարանվածի նման որքա՞ն դեռ պիտ տանջվեմ
հողն իմ ունենալու, չունենալու համար:
Հոգիս ափեափ լցված է հպարտությամբ, ցավով, ցասումով, ցնծությամբ, ու մեղեդին ինքն իրեն է ծավալվում: Բառերն ինքնաբերաբար են ծնվում: Թող ինձ ներեն 18-20 տարեկան մեր հերոս զինվորները, բայց ես մտածում էի, որ վտանգի դեպքում էլի մենք ենք կանգնելու թշնամու առաջ` հին գվարդիականներս: Բայց… մեր հին, ազնիվ արյունը խոսեց: Էդ ինչ արծիվներ են սահմանին, ինչ գեղեցիկ սերունդ է` մեկը մյուսից հզոր, քաջ, պատվախնդիր, ազատ… Ես հիշում եմ մեզ Արցախյան պատերազմի ժամանակ ու չեմ կարող չխոստովանել, որ երիտասարդ սերունդը` այսօրվա զորքը, շատ ավելի հմուտ է, կազմակերպված:
ՀՀ Նկարիչների միությունում մայիսյան հաղթական օրերին պարբերաբար կազմակերպվում է պատերազմի թոհուբոհն անցած նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Նկարները գույների լեզվով պատմում են պատերազմի, հաղթանակի և խաղաղության մասին: Տարբեր պատկերներ են, սակայն բոլոր կտավներում կա մի ընդհանուր գաղափար` բողոք պատերազմի դեմ:
Այսօր, երբ թշնամին ամեն օր նոր, ավելի ծավալուն պատերազմի վերսկսման մասին իր հին երգն է երգում, երբ հայ զինվորը կանգնած է սահմանին՝ պատրաստ հակահարվածի, մեր մեծերի հետ ոգեղեն շփման կարիքն ենք զգում ավելի քան երբևէ, նրանց հետ, ովքեր մեր ազգի օրհասական պահերին անմնացորդ նվիրվել են Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, պայքարել ոչ միայն արվեստով, այլև զենքով՝ հանուն մեր ժողովրդի հարատևման: