#29 (1149) 03.08.2016 – 09.08.2016
Առանձին խաղաղապահ ինժեներասակրավորային զորամասի հերթապահը վաշտի հրամանատար, կապիտան Լեոնիդ Հովհաննիսյանն է: Նրան ներկայացնելիս զորամասի շտաբի պետն ասում է. «Եթե սակրավորները հայտնաբերած ականները հաշվելու սովորություն ունենային՝ Լեոնիդը առաջամարտիկ կլիներ»: Կապիտանը հումանիտար ականազերծման աշխատանքներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների գրեթե բոլոր տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել 90-ականներին:
Հուլիսի 30-ին գնդապետ Ալեքսանդր Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում զինվորական երդման հանդիսավոր արարողություն էր: Դժվարանում եմ հիշել՝ որերորդը: Մի բան հաստատ է՝ այս զորամասը մեր բանակի համար հրետանու կրտսեր հրամանատարների պատրաստման իսկական դարբնոց է, որի կուրսանտները հրետանավորի պատիվը միշտ էլ բարձր են պահել, ինչի առհավատչյան ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
Հուլիսի 25-ին «Սպայի մայր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մխիթարյանն այցելեց գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ԼՂՀ սահմանամերձ զորամաս, որտեղ էլ հրամանատարի հետ միասին ծանոթացավ զորամասի առօրյային, սպաներին հուզող խնդիրներին:
Մուրադյանների ընտանիքում օրն ավելի քան տոնական է, ուրախությանը չափ ու սահման չկա, աշխարհն ասես իրենց են տվել. զինվոր որդին` Ռոբերտը, արձակուրդ է եկել: Հարազատ-բարեկամ հավաքվել են աչքալուսանքի, բանակում էլ ծառայող որդի ունեցող դրկիցները նույնպես եկել են իրենց զինվորների կարոտը Ռոբերտից առնելու:
Երկար մտածեցի, թե ինչպես սկսեմ խոսքս ՀՀ ՀՕՊ զորքերի զինվոր Նաիրայի մասին: Մտաբերեցի մեր հանդիպումը Երևանի Երկրապահ կամավորականների գրասենյակում և մեր երկարատև զրույցները կյանքի, մարդկանց, հայրենիքի մասին:
Վերջապես լույս տեսավ տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Արկադի Սարգսյանի «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» մենագրության երրորդ, եզրափակիչ գիրքը: Շուտով լույս կտեսնի նրա «Օպերատիվ գործունեություն և գաղտնի գործունեություն հատուկ ծառայությունների աշխատանքում ժամանակակից պայմաններում. տեսություն և պրակտիկա: Գործնական ձեռնարկ» յոթհատորանոց մենագրությունը: