Ռազմաքաղաքական
Աշխատանքային այցով օրերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն: Հիմնական նպատակը վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի (այսինքն` հստակեցման) շուրջ Ադրբեջանի իր գործընկերոջ` Է. Մամեդյարովի հետ բանակցելն էր, քանզի այդ խնդրի կարգավորված չլինելու պատճառով Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բավականին լարվել են:
Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեցտարի աճում է, Ադրբեջանի զինված ուժերի, մասնավորապես՝ սպայական անձնակազմի պայմանները օր օրի ավելի են վատթարանում: «Զինծառայողների սոցիալական ապահովության հարցը գտնվում է ամենացածր մակարդակում»,- իրենց ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման են եկել լրագրողների` ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի փորձագետները: Այդ պատճառով էլ Ադրբեջանի զինած ուժերում աճել է կաշառակերությունը:
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության՝ նոյեմբերի 4-ին հրապարակած տվյալների համաձայն՝ անցած ամիս ադրբեջանական բանակում զոհվել է 3 զինվոր, երկուսը վիրավորվել են: Ընդ որում, այդ կորուստները որակվում են որպես հայկական կողմից արձակված կրակի հետևանք: Սակայն ադրբեջանական բանակի կորուստները հաշվառում են նաև «voskanapat.info» կայքի աշխատակիցները: Նրանց տվյալները ներկայացնում ենք ընթերցողի ուշադրության:
Քենիայի վարչապետ Ռիալա Օդինգան հայտարարել է, որ Երուսաղեմում կայացած բանակցությունների ընթացքում Թել Ավիվն ընդառաջել է Քենիայի խնդրանքին՝ աջակցելու «սև մայրցամաքում» իր անօրինակ դաժանությամբ տխուր հռչակի արժանացած «Ալ Շաբաբ» զինված խմբավորման դեմ պայքարում:
Սոմալիի և անգամ մայրաքաղաք Մոգադիշոյի մեծ մասը վերահսկող այս խմբավորման կողմից չդադարող հարձակումների պատճառով հոկտեմբերին Քենիան ստիպված էր բանակային ստորաբաժանումների օգտագործմամբ ռազմական խոշոր գործողություն իրականացնել Սոմալիի տարածքում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն չի թաքցնում ոչ միայն Միջերկրական, այլև Սև, Բարենցի, Հյուսիսային և Բալթիկ ծովերում հակահրթիռային պաշտպանության բաղադրատարրեր տեղակայելու իր մտադրությունները:
ԱՄՆ-ը նաև շարունակում է հրաժարվել հակահրթիռային պաշտպանության համակարգը Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավական երաշխիքներ տրամադրելուց:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը նախագահների մակարդակով հեռախոսազրույցներում իրանյան միջուկային ճգնաժամը քննարկելով հանգել են այն եզրակացության, որ Իրանի միջուկային ծրագիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:
Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում այլ պետությունների հետ ևս շարունակել խնդրի քննարկումը:
ԱՄՆ ղեկավարությունը ծրագրում է Պարսից ծոցի իր առանցքային գործընկերներին մատակարարել նորագույն սպառազինություն, այդ թվում` բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբեր, ինչը Իրանին հակազդելու նպատակով տարածաշրջանային կոալիցիա կազմելու ամերիկյան ծրագրերի մաս է կազմում: Բացի այդ, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո հենց նրանք են դառնալու Իրանի գլխավոր հակակշիռը: