Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ

Վաշինգտոնը մասնակիորեն հաստատել է այս տեղեկությունը, բայց հստակեցրել, որ դրանք չունեն սպառազինություն և Աֆրիկյան եղջյուրի շրջանում կայունության պահպանման նպատակով իրականացնում են միայն հետախուզական թռիչքներ և քանի որ Միացյալ Նահանգները Եթովպիայում չունեն ռազմական բազաներ, ուստի անօդաչու թռչող սարքերն այս երկրի տարածքից չեն կարող հարվածներ հասցնել կենտրոնական ու հարավային Սոմալիի մեծ մասը վերահսկող «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻԲԻԱՑԻՆԵՐԻՆ Է ԴԻՄԵԼ «ԻՄՊԵՐԻԱԼԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿՈՉՈՎ

Արաբական երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն այժմ քննարկում է Լիբիայում իր շահերի պաշտպանության ուղիները և որ Արևմուտքն անհամեմատ ավելի է ճնշում Լիբիայի ժողովրդին, քան Քադաֆիի վարչակարգը:
Միաժամանակ նա վրդովմունք է հայտնել այն փաստի առթիվ, որ լրագրողներին հայտնվում է միայն Քադաֆիիին հավատարիմ ուժերի կողմից սպանվածների մասին, իսկ ՆԱՏՕ-ի ձեռնարկած մարտական գործողությունների զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Ռուսաստանյան «1-ին ալիքին» տված հարցազրույցում նա հայտնել է, որ քաղաքական հակամարտության առաջին իսկ օրվանից կապի մեջ է եղել ՌԴ ղեկավարության հետ, ներկայացրել իրադարձությունների զարգացման ընթացքը, և այժմ էլ հույս ունի ստանալ Սիրիայի հետ պատմական և ամուր կապեր ունեցող Ռուսաստանի աջակցությունը:
Ասադն Արևմուտքին հերթական անգամ կոչ է արել չխառնվել Սիրիայի ներքին գործերին և հիշեցրել, որ Սիրիան իր պատմությամբ ու քաղաքականությամբ տարբերվում է Եգիպտոսից, Թունիսից ու Եմենից, Մերձավոր Արևելքի կենտրոնն է և իր երկրում իրավիճակի յուրաքանչյուր սրում մեծ ցնցումներ կառաջացնի ողջ տարածաշրջանում:

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԴԵՄ ՓԱԿՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԻՐԻԱՅԻ ԵՐԿԻՆՔԸ

Լիտվան արգելել է իր օդային տարածքով սիրիական ավիաընկերությունների թռիչքները դեպի Կալինինգրադի մարզ, քանի որ կասկածներ ունի Ասադի վարչակարգի պահպանման համար Ռուսաստանից զենքի տեղափոխման վերաբերյալ:
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական մասնավոր մի ավիաընկերություն հուլիսից մինչև սեպտեմբեր մի քանի անգամ դիմել է ռազմափոխադրական «ԻԼ-76» ինքնաթիռի համար օդային միջանցք տրամադրելու խնդրանքով, և քանի որ Լիտվան ստացել էր այդ ուղերթներով Դամասկոս Ասադի վարչակարգի համար զենք տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվություն, իսկ Եվրոպական Միությունն այս տարվա մայիսին Սիրիային զենքի մատակարարման նկատմամբ արգելք էր սահմանել, ուստի որոշվել է հետայսու չթույլատրել նման թռիչքները:

ՊԱԿԻՍՏԱՆՆ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Անցած ուրբաթ հաջողությամբ է պսակվել միջուկային մարտագլխիկ ունեցող, անտեսանելիության «ՍԹԵԼՍ» տեխնոլոգիաներով օժտված և ռադարների համար քիչ տեսանելի «Խատվ-7» («Ամպրոպ») պակիստանյան հրթիռի փորձարկումը: Խոցման 700 կիլոմետր հեռահարություն ունեցող այս հրթիռը կարող է թռչել փոքր բարձրություներում և շրջանցել տեղանքում եղած բնական արգելքները:
Այս փորձարկումը հաջորդեց սեպտեմբերի 24-ից 30-ը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հնդկական «Պրտիտխվի-2» և «Շաուրյա» երեք բալիստիկ հրթիռների նույնպես հաջող փորձարկմանը:

2011Թ. ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՆՈՐ ՈՒՂՂԱԹԻՌ

Ռուսաստանի բանակային ավիացիան 2011թ. 100-ից ավելի նոր ուղղաթիռներ է ստացել: Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը, նոր մատակարարված տեխնիկայի թվում են Ми-28Н, Ка-52, Ми-26, Ка-226, «Ансат» և տարբեր մոդիֆիկացիաների Ми-8 ուղղաթիռներ:
Բացի այդ, երկրի ռազմաօդային ուժերի ռազմաուսումնական գիտական կենտրոնի Սիզրանի մասնաճյուղը ստացել է «Ансат-у» բազմակի նշանակության ուղղաթիռներ, որոնցով 2012թ. սկսած կկազմակերպվի օդաչուների ուսուցումը:

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԻՐԱՆԻ ԴԵՄ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Իրանի հետ հարաբերություններին նվիրված լսումներ են ընթացել, որոնց ժամանակ առավելապես արծարծվել է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի` իրանցիների կողմից սպանության նախապատրաստման թեման:
Մասնակիցները քննադատել են Բարաք Օբամային այս հարցում ոչ կոշտ դիրքորոշման համար, նաև առաջարկել են համարժեք պատասխան տալ Թեհրանի գործողություններին: