Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԹՈՒՐՔԻԱՆ և ԵԳԻՊՏՈՍԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ` Ի ՀԵՃՈՒԿՍ ԻՍՐԱՅԵԼԻ

Թուրքիան մտադիր է ռազմական համագործակցության պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ: Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով, համապատասխան փատաթուղթը կստորագրվի սեպտեմբերի 12-ին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում:
Թուրքական կառավարության ղեկավարը վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ կայցելի Եգիպտոս:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 4%-ՈՎ ԿՐՃԱՏԵԼ ԲԱՆԱԿԻ ԹՎԱԿԱԶՄԸ

Վիկտոր Յանուկովիչն առաջարկել է 2012 թվականին բանակի թվակազմը կրճատելով հասցնել 184.000 մարդու, որոնցից զինծառայողներ կլինեն 139.000-ը: Դա պայմանավորված է այս տարի ընդունվող մի շարք հիմնարար փաստաթղթերի` Ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի նոր խմբագրության, զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումների և դրա իրականացման ծրագրի պահանջներով:

2010-ին Ուկրաինայի բանակի թվակազմը 200.000 էր, որոնցից զինծառայողներ էին 160.000-ը: Այս տարի նախատեսվում է բանակը կրճատել 8.000 մարդով:

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԴԱՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ

Իրանի պաշտպանության նախարարը նշելով, որ հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադարը տեղադրվում է Իրանին զսպելու համար, Արևմուտքին հիշեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա Իրանի ազգային շահերը ոտնահարող որևէ ագրեսիվ քայլ, իսկ տարածաշրջանում Արևմուտքի և ԱՄՆ ներկայությունը համարել է «անհանգստություն առաջացնող և իսլամական երկրներին վնասող գործոն»:
Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից ՌԴ շահերի չոտնահարման հստակ երաշխիքներ էր պահանջել նաև Մոսկվան:

ԼԻԲԻԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

«Amnesty international» միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպության հրապարակած հերթական զեկույցում վերստին պնդվում է, որ Լիբիայում ապստամբների կողմից դաժան ու անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում բանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ: Զեկույցում նաև բերվում են Տրիպոլիի Աբու Սալիմ, ինչպես նաև Էզ-Զավի քաղաքի բանտերում չդադարող մանկապղծության մի շարք փաստեր:
Միաժամանակ, սիրական «Al-Oruba» հեռուստաընկերությունը հաղորդել է Քադաֆիի ուղերձը, ուր վերջինս Լիբիայում բնակվող բոլոր ցեղերին կոչ է անում միավորվել և մայրաքաղաքն ու երկիրը մաքրել խռովարարներից ու օտարերկրյա գործակալներից:

ԼԻԲԻԱՅԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՍԵՎԱՄՈՐԹՆԵՐԻՆ ԿՈՏՈՐԵՆ

Ներգաղթի միջազգային կազմակերպությունը Լիբիայի ազգային անցումային կառավարությաունից ու Քադաֆիին հավատարիմ ուժերից պահանջել է ապահովել մարտական գործողությունների գոտում գտնվող Սեբխ քաղաքում շրջափակված ներգաղթյալների անվտանգությունը:
Նկատի առնելով սևամորթների նկատմամբ ապստամբների իրականացրած զանգվածային սպանությունները, նրանց տխուր ճակատագիր է սպասում: Աֆրիկյան Միությունը հայտարարել է, որ ապստամբները միմյանցից չեն տարբերում վարձկաններին ու ներգաղթածներին, և որ սևամորթների տարերային ջարդերի պատճառով միությունը չի ճանաչում Լիբիայի ազգային անցումային կառավարության օրինականությունը:

«ГОЛУБОЙ»  ԱԴՐԲԵՋԱՆ

Հայտնի բժիշկ-սեքսապաթոլոգ, ազգությամբ լեհ Զբիգնև Ստարովիչը իր «Դատական սեքսալոգիա» աշխատության մեջ գրում է, որ հոգեվերլուծաբանների մի մասի կարծիքով, համասեռամոլությունն առաջանում է հոր կամ եղբոր նկատմամբ «ենթագիտակցական արյունապիղծ միտումներից» (http://www. aquarun.ru/psih/ sex/sex7.html):
Այսինքն՝ արյունապղծության և համասեռամոլության միջև գոյություն ունի անմիջական կապ:

ՆԱՏՕ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

ՆԱՏՕ-ն Հնդկաստանին առաջարկել է համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում, նաև տեղեկատվություն փոխանակել ՀՀՊ միջոցների ստեղծման վերաբերյալ:
Դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների անվտանգության ապահովմանը, բացի այդ, Հնդկաստանը ռազմական տեխնոլոգիաներ կստանա: