Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԲԱՑԱՀԱՅՏՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԶՐՊԱՐՏԱՆՔ

Աբխազիայում օգոստոսի 26-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին բուռն արձագանք է առաջացրել 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանիի սենսացիոն հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե այժմ նախագահի թեկնածու, իսկ պատերազմի ընթացքում Աբխազիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Անկվաբը համագործագցել է Թբիլիսիի հետ և պարբերաբար տեղեկություններ հաղորդել աբխազական զինված ուժերի տեղաշարժի և առաջիկա գործողությունների մասին: Համանման մեղադրանքներով հանդես են եկել նաև վրաց-աբխազական պատերազմի մի խումբ աբխազ վետերաններ, և հանրահավաքի ժամանակ ցուցադրել Կիտովանիի հարցազրույցի տեսագրությունը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՆՎԱՃԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ 10 ՏՈԿՈՍԸ

Միջազգային ավիատիեզերաշինական ցուցահանդեսի առաջին երեք օրերի ընթացքում Ռուսաստանյան «Միացյալ ավիաշինական կորպորացիան» կնքել է քաղաքացիական 124 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ ընդհանուր առմամբ 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագրեր: Խոսքը վերաբերում է հեռանկարային համարվող 78 հատ МС-21 և 46 հատ Superjet 100 ինքնաթիռների արտադրությանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾԱՑԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության նախագահ Անատոլի Իսայկինը դա բացատրել է Հյուսիսային Աֆրիկայում տիրող անկայուն վիճակով և Լիբիայում ծավալված ռազմական գործողություններով, ինչը բազմաթիվ պետությունների ստիպեց լուրջ ուշադրություն դարձնել հակաօդային պաշտպանության խնդիրներին:
2011 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՕՊ համակարգերի տեսակարար կշիռը ռուսական արտադրության սպառազինության վաճառքի ընդհանուր ծավալում կազմել է 18%:

ԱՐԴՅՈ՞Ք ՌՈՒՍԱՍՏԱՆՆ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ՎԱՃԱՌԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Արևմտյան մամուլում հրապարակված մեղադրանքների համաձայն` չինական հինգերորդ սերնդի J-20 կործանիչում կիրառվել են այնպես էլ կյանքի չկոչված ռուսական МиГ-1.44. նախագծի մի շարք տարրեր: Նման պնդումների հիմք են ծառայում հատկապես պոչամասի աերոդինամիակական լուծումների ասպարեզում երկու ինքնաթիռների մի շարք նմանությունները, որոնք տարեսկզբին J-20-ի առաջին իսկ թռիչքներից հետո աղմկոտ քննարկման առարկա դարձան ամբողջ աշխարհում:

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԻԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 270 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ

MAKC-2011 միջազգային ցուցահանդեսում հայտարարելով այդ մասին, ՌԴ վարչապետը Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն այսօր աշխարհում չորրորդն է տիեզերքի յուրացմանն ուղղված պետական հատկացումների գծով, իսկ աերոտիեզերական համալիրի զարգացումը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթություններից է: Ըստ այդմ, համալիրի զարգացմանն ուղղված պետական հատկացումները շարունակվել են նաև ճգնաժամի ամբողջ ընթացքում, ինչի շնորհիվ աերոտիեզերական բոլոր կարևոր նախագծերի մշակման աշխատանքները չեն ընդհատվել:

ԼԻԲԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐԵԼ Է 4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

«Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ Լիբիան ճարակած քաղաքացիական պատերազմի հետևանքով «սառեցվել» են Լիբիային ռուսական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը: Ռուսաստանը կրել է 4 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս:

«MAKC-2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ՊԱՐԶՎԵԼ Է, ՈՐ...

Արդեն իսկ կնքված 7 երկարաժամկետ պայմանագրերի համաձայն` ՌԴ զինված ուժերը մինչև 2020 թվականը կստանան 450 նոր ռազմական ուղղաթիռներ: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովը:
Նա հավելել է, որ ընկերությունը ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքել է ևս 3 կարճաժամկետ պայմանագիր, իսկ ԿԱ-52 ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը լրամշակման փուլում է: