Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

-Խորհրդակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք ՀՀ պաշտպանական բարեփոխումների եւ ՀՀ զինված ուժերի զարգացման հարցերի վրա` ձգտելով մեր ամերիկյան գործընկերների հետ հստակեցնել ԱՄՆ հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Մասնավորապես քննարկվել են` ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա մշակված ՀՀ ԶՈՒ զարգացմանն ուղղված պլանների իրականացմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պրոֆեսիոնալ ռազմական կրթությանը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացմանը եւ ռազմական նշանակության արտադրանքի վերահսկողությանը, մարդասիրական ականազերծմանը վերաբերող, ինչպես նաեւ հասարակական-մշակութային ուղղվածություն ունեցող որոշ ծրագրեր:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայտնի է, որ ժամանակակից թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական պատմագրության համար կարեւորագույն թեմաներից են Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերի ցեղասպանությունը: Իրենց հոդվածներում, գրքերում եւ հրապարակային հաղորդումներում նրանք ջանքեր են թափում` հերքելու 1914-1918թթ. հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը: Այդ նպատակի համար ծախսվում են զգալի նյութական միջոցներ: Հրապարակի վրա գտնվող գրականությունը թարգմանվում է հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաեւ ռուսերեն լեզուներով: Հակահայ բովանդակությամբ գրականությունը ներկայացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական գրադարանում, եւ հետազոտողը կարող է օգտվել նրանից առանց որեւէ սահմանափակման:

ՀԱԿԱՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

2011 թ. հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հերթական անգամ վերհանեցին Եվրոպայում մահմեդականների ինտեգրացիայի գործընթացում առկա դժվարությունները: Նորվեգական «հրաձիգ» Անդերս Բրեյվիկը համացանցում տեղադրված հազար հինգ հարյուր էջանոց մանիֆեստում նշում է Եվրոպայի մահմեդականացման վտանգի մասին` մահմեդականներին անվանելով «վայրի կենդանիներ», իսկ մահմեդականների ներգաղթը Նորվեգիա արտոնող քաղաքական գործիչներին` «դավաճաններ»:

ՍԱԳ ԲՌՆԱԲԱՐՈՂԻՑ Ի՞ՆՉ ԶԻՆՎՈՐ

«Ղարաբաղի հարցում Ադրբեջանի վիճակը վատից էլ վատ է»,- օրերս խոստովանեց ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն՝ մեկնաբանելով մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Սա միայն նրա կարծիքը չէ. Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է.
«2001թ. մտածում էի, թե Ղարաբաղի հարցում ժամանակը մեր օգտին է աշխատում, սակայն այսօր այդպես չեմ մտածում: Ժամանակ անցնելուն զուգահեռ խնդիրը բարդանում է: Ժամանակը մեր օգտին աշխատեց միայն տնտեսական առումով, իսկ քաղաքական առումով աշխատում է մեր դեմ»:

«ՄԻԳ-Ը» ԱՎԵԼԻ ՔԱՆ 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՎԵՐ ՈՒՆԻ

Ռուսական «ՄԻԳ» ավիաշինական կորպորացիան ավելի քան 4 միլիարդ դոլարի պատվեր ունի: Առաջիկայում ծրագրվում է կնքել ևս մի քանի պայմանագրեր:
Ներկայումս ընկերության արտադրանքի հիմնական մասը կազմում է արտահանման համար նախատեսված ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ մոդիֆիկացիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը դադարեցնելու է ՄԻԳ-29 կործանիչի բազային տարբերակի արտադրությունը` արդեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Այնուհետև կարտադրվեն կործանիչի Կ, ԿՈՒԲ, Մ1, Մ2 մոդիֆիկացիաները և ՄԻԳ-35 տարբերակը:

«Ս-300» ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎԻ

Ռուսաստանը դադարեցրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրների արտադրությունը: Ռուսական բանակը վերջին Ս-300ՊՄ համալիրն ստացել է 1990-ականների կեսերին, դրանից հետո այն արտադրվել է միայն արտահանման նպատակով: Այսուհետ կդադարեցվի նաև արտահանումը:
Ս-300-ն արտադրվել է 1978թ.: Համալիրը, բացի Ռուսաստանից, ընդգրկված է ևս 18 պետությունների սպառազինության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է դրանք փոխարինել Ս-400 համալիրներով: Ներկայումս մարտական հերթապահություն է իրականացնում Ս-400 համալիրների 2 գունդ: Մինչև 2020թ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել զենիթահրթիռային համալիրների 56 մարտկոց:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՊՆ-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԳԱՂՏՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը սկսել է վաճառել գաղտնի ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի ծառայողական ունեցվածքը` բյուջեի` 36 միլիոն ֆունտ ստերլինգի չափով պակասորդը լրացնելու նպատակով:
Վաճառքի են հանվել քողարկող համազգեստներ, դիվանագիտական միջավայրում աշխատող գործակալների ներկայացուցչական դասի ժամացույցներ, զրահապատ ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, մարտական զրահամեքենաներ և այլն: