Ռազմաքաղաքական
WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվարին ՆԱՏՕ-ն մշակել է Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան Ռուսաստանից պաշտպանելու ծրագիր: Բալթյան պետությունները ՆԱՏՕ-ի պաշտպանության կարիքն առանձնահատուկ սրությամբ զգացել են 2008թ.օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո:
Եվրոպական երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել իրենց երկրների ռազմական ներուժը միավորելու եւ համատեղ օգտագործելու վերաբերյալ: Դա երկրներից յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի խնայելու պետական բյուջեի առանց այն էլ սուղ միջոցները:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների փորձագիտական քննարկմանը: Նրա խոսքով, «WikiLeaks»-ի հրապարակումներից հետո արդեն իսկ բացասական վերաբերմունք էր ձեւավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, քանի որ «Թուրքիան ցույց տվեց աշխարհին, որ ազնիվ չի եղել Հայաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցույց տվեց, որ վտանգավոր է տարածաշրջանի խաղաղության համար»:
Նոյեմբերի 28-ի երեկոյան սկսվեց մի գործընթաց, որը կարող է էապես ազդել համաշխարհային քաղաքականության վրա: Ոչ կոմերցիոն «wikileaks.org» ինտերնետային կայքը սկսեց հրապարակել տարբեր երկրներում ԱՄՆ 274 դեսպանատներից ԱՄՆ կառավարությանն ուղարկված 251288 հաշվետվություն, հաղորդագրություն, զեկուցագիր ու տեղեկագիր, որոնք ունեն գաղտնիության տարբեր աստիճաններ: Փաստաթղթերից ամենահինը թվագրված է 1966թ. դեկտեմբեր, ամենաթարմը` 2010թ. փետրվար: Ահա թե ինչ է ասվում այդ փաստաթղթերում, մասնավորապես, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների հարաբերությունների մասին:
* Ձայնագրություն՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: * Իլհամ Ալիևը ժամանակին «կտրվել է» քննությունից: * Ադրբեջանին սպառնում է կոլեկտիվ հոգեկան խանգարում: Ժողովուրդները` Ալիեւի լծի տակ Ինչքան էլ Ադրբեջանի պանթյուրքիստները փորձեն ուծացնել լեզգիներին, թալիշներին, ավարներին եւ այդ երկրում բնակվող մյուս ժողովուրդներին, վերջիններս կհասնեն ինքնավարության. այս կարծիքին է պատմական գիտությունների դոկտոր Թիմերլան Այթբերովը: Նա իր տեսակետը հիմնավորում է […]
Հավաստի տվյալներով, այս տարվա հունվարից հոկտեմբեր ամիսներին ադրբեջանական բանակում գրանցվել է մոտ 230 արտակարգ պատահար, որի հետեւանքով զոհվել է առնվազն 111, վիրավորվել` 109 զինծառայող: Ընդ որում, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ ցածր կարգապահության հետեւանքով մահացածները կազմում են զոհերի ընդհանուր թվի մոտ 60%-ը:
Կան նաեւ արտակարգ պատահարներ, որոնք կարելի է վերագրել պատահականությանը, բայց իրականում զինվորական ծառայության վատ կազմակերպման, ի վերջո` ցածր կարգապահության հետեւանք են: Օրինակ` հոկտեմբերի 24-ին Սամուխի շրջանում տեղի ունեցած վթարը. զինվորական մեքենայի շրջվելու հետեւանքով 9 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Ադրբեջանում լուրջ անհանգստություն է առաջացրել Ակնայի շրջանում (ԼՂՀ կառավարության որոշմամբ վերջերս այդպես է անվանվել Աղդամի շրջանը) Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ լայնամասշտաբ զորավարժությունը, որն անցկացվեց նոյեմբերի 1-12-ը, եւ որի` մարտական կրակով եզրափակիչ` հինգերորդ փուլին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ:
ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանի խոսքով, զորավարժությունն անցկացվել է ոչ միայն զինծառայողների մասնագիտական հմտությունները ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական մարտում կատարելագործելու նպատակով, այլեւ նկատի ունենալով Ադրբեջանի ղեկավարության հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները, որպեսզի հակառակորդը զգա, որ գործ ունի ամեն ինչով ապահովված, լավ սպառազինված եւ արհեստավարժ բանակի հետ («regnum.ru», 08.11.2010):