Ռազմաքաղաքական
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «Անխախտելի եղբայրություն-2015» խաղաղապահ զորավարժությունը: Զորավարժության թեման էր՝ «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Զորավարժությանը մասնակցում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՏԿԱԻՆ ստորաբաժանումները:
Շնորհակալ եմ նախագահ Օբամային՝ միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթաժողովը նախաձեռնելու համար:
Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը և դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն և խոցելի:
Միջազգային խաղաղապահության բնագավառում վերջին 10-11 տարիների ընթացքում մեր ձեռք բերած փորձը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և գործընկեր երկրների մոտ մեր խաղաղապահների` որպես վստահելի և պրոֆեսիոնալ զինակցի վաստակած հարգանքը, հիմք են հանդիսացել, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմեն Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Սա է նաև պատճառը, որ Հայաստանն ընդգրկվել է մոտ չորս տասնյակ երկրների ցանկում, որոնք հրավիրվել են գագաթաժողովին:
Ադրբեջանի սանձարձակ պահվածքն այլևս ոչ մեկին չի զարմացնում, սակայն հրադադարի հետզհետե լկտիացող խախտումներն ու այդ ընթացքում հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափի խոշորացումը, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, վկայում է նրա ծրագրերի ձախողման մասին:
Սեպտեմբերի 11-ին երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ընդհանուր բանաձեւի միաձայն ընդունմանը:
Հայաստանի եւ համահեղինակ 83 այլ պետությունների ներկայացրած բանաձեւը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Այդ օրն ընտրվեց, քանի որ դեկտեմբերի 9-ը 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես՝ Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչեւ 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչեւ 250 մարտական տանկեր կամ մինչեւ 500 ՄԶՄ-ներ կամ մինչեւ 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետներ եւ համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ եւ ավելի տրամաչափի) որեւէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ:
Հայաստանի խորհրդայնացումից հետո սպաների պատրաստման խնդիրը նույնպես չկորցրեց իր կարևորությունը: Այդ տարիներին ահա թե ինչպես է բնութագրել ազգային բանակը և հայ զինվորականին լեգենդար հրամանատար, Հայկական ԽՍՀ ռազմական գործերի ժողովրդական կոմիսար և 12-րդ կորպուսի հրամանատար Հայկ Բժշկյանցը. «Ճիշտ է, հին ազգային բանակները քայքայման ենթարկվեցին ու պարտություն կրեցին, բայց դրա մեջ ամենից քիչ հայ մարտիկն էր մեղավոր: Հայտնի է, որ հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ իր բարձրության վրա կանգնած հրամկազմ, անհրաժեշտ է պատերազմի պարզ նպատակ: Ահա այդ երկու նախապայմանները ազգային բանակներում և մասնավորապես՝ հայկականում, չեն եղել»: