Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՄԵԶ ՄՈՏ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ՀՐԱՎԻՐՎՈՂԻՆ՝ ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՀՐԱՎԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակին, որով Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:

«Երբ համաշխարհային առաջնորդները ապրիլին կհավաքվեն Գալիպոլիում, 1,5 միլիոն սպանված հայերի ուրվականները կուղեկցեն նրանց»: «The Independent», 21 հունվարի, 2015 թ.

Այլևս իրողություն է, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև Գալիպոլիի ճակատամարտի օրը հիշատակելու արդարացմամբ հայերի ցավը դարձնում է տոնակատարությունների առիթ: Սրա համեմատ ժխտողականությունը թվում է պարզունակ մի խաղ:

ԱՐԵՎԵԼՔ 2014

Փորձարկվել է Z-20 ուղղաթիռը: Դիտորդների կարծիքով՝ այն ամերիկյան Sikorsky UH-60 ուղղաթիռի, որն անվանում են նաև Black Hawk, պատճենն է:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է ՇԱՆԳԱԼԸ

Ավարտվում է 2014 թվականը, սակայն մեր սրտերում դեռևս առկա է ցավը, ահավոր ցավը, որը վաղեմություն չունի, ու հավատացած եմ, որ երբեք չի հեռանա եզդի ժողովրդի սրտից և հոգուց: Մեր ժողովուրդը այնպիսի ցավ ապրեց Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Հազարամյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը իսլամական պետության հրեշների կողմից ենթարկվեց նենգ ոճիրի` ցեղասպանության, ֆիզիկական ոչնչացման, գերության ու ստրկության:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Ուղիղ մեկ ամիս է, ինչ հայ խաղաղապահների ստորաբաժանումը իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը: Ո՞րն է խաղաղապահ ստորաբաժանման առաքելությունը, ինչպե՞ս են նրանք հարմարվել տեղանքին, ի՞նչ բարդության խնդիրներ են իրականացնում, ի՞նչ յուրահատկություն ունի տվյալ ռազմակայանը:
«Հայ զինվոր» թերթի թղթակից կապիտան Շուշան Ստեփանյանը զրուցել է խաղաղապահ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏՐՈՀՎԵԼՈՒ, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԳԱՀԸՆԿԵՑ Է ԱՐՎԵԼՈՒ»

…Եթե 90-ական թվականների սկզբներին այդ երկրում ապրող բնիկ ազգային փոքրամասնություն-ները պատրաստ չէին անկախության, Ադրբեջանից անջատվելուն, ապա այսօր արդեն ձեւավորված որոշակի խմբեր կան, որոնք այդ գործը կարող են հաջողությամբ ավարտին հասցնել:

BBC ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ «ՑԱՎՈՏ ՊԱՏԱՍԽԱՆ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՀԱՐԵՒԱՆՈՒԹՅԱՄԲ ԽՓՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻ-24 ՈՒՂՂԱԹԻՌԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ

Ներկայացնելով կողմերի պաշտոնական տեսակետները, մասնավորապես ասում է. «Արդյոք այս ամենը վրեժխնդրության դրսևորում չէ՞. մանավանդ հայտնի է, որ Ադրբեջանը քսան տարի առաջ տեղի ունեցած պատերազմում պարտվել է և այս տարիների ընթացքում ամեն կերպ փորձել է ցնցել փխրուն զինադադարը»: