Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

45-3-3-1

Հայտնի թալիշ մտավորական, Թալիշստանի խորհրդարանի նախագահ Ֆախրեդդին Աբոսզոդան անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի հետ կապված միջադեպին և խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, մասնավորապես՝ ասել է. «Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առել, թե նման քայլը ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ իրենց երկրի համար. այնպես որ՝ խիստ շտապել են Մուրատ Մամեդ օղլիին շքանշանով և թանկարժեք մեդալով պարգևատրելով:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ...

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՆԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ

Ամերիկյան հայտնի The National Interest հրատարակչությանը հաջողվել է կազմել աշխարհի հինգ ամենաուժեղ բանակներն ունեցող երկրների վարկանիշը: TOP հնգյակում տեղ են գտել հետևյալ երկրների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի բանակները:

ՖՈՒՏԲՈԼԻ... ԱՇԽԱՐՀԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք չճանաչված երկրների դրոշները և հակիրճ տեղեկություններ հաղորդել այդ երկրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Եվ ահա, ոգևորված մեր այդ հոդված-վիկտորինայով, մեր ընթերցողներից մեկը փորձել է մեր գիտելիքներն ընդարձակել աշխարհի չճանաչված երկրների մասին նոր՝ այս անգամ արդեն մարզական տեղեկությամբ:

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստանում բացվեց հայ-լեհական համատեղ առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Լյուբավա-Արմենիա»-ն: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Լեհական կողմի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիա»-ի դրական օրինակին կհետևեն լեհական այլ ընկերությունները՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսությունում լեհական ներդրումների ծավալը: Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ ձեռնարկությունը կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը, որը կարող է հետաքրքրել նաև ԵՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին և դուրս գալ միջազգային շուկաներ:

ԵԶԴԻՆ Ե՛Վ ԿՐՈՆ Է, Ե՛Վ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ

Օրերս արաբական «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շեյխանի էմիր, համայն աշխարհի եզդիների առաջնորդ Միր Թահսին բեգը ի լուր աշխարհի հայտարարել է, որ եզդին եւ՛ կրոն է, եւ՛ ազգություն: Նա մասնավորապես ասել է. «Իրաքը մեր պետությունն է, բայց մենք` եզդիներս, արդեն չենք կարող վերադառնալ ու ապրել մեր հարազատ վայրերում, եթե ՄԱԿ-ի հովանու ներքո եզդիների, քրիստոնյաների, շաբակների եւ այլ ազգային փոքրամասնությունների համար հատուկ տարածաշրջան չստեղծվի: Փեշմարգաների (քրդական զինյալ ուժեր) փախուստը կռվի դաշտից մեծ հարված հասցրեց Շանգալին եւ ընդհանրապես բոլոր եզդիներին: Շանգալը նրանց վերահսկողության տակ էր, եւ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին: Այսօր ոչ ոք, այդ թվում նաեւ քրդերը, չեն կարող ներկայացնել մեր ժողովրդի շահերը, այն կարող է ներկայացնել միայն եզդի ժողովուրդը, եւ միայն նրանք կարող են իրենց պաշտպանել: