Ռազմաքաղաքական
Կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գլոբալ դերակատարություն ունենա ամբողջ աշխարհում` կազմավորելով տարբեր ասպարեզներում համագործակցության պատրաստ դաշնակից պետությունների նոր խմբավորումներ, ինչպես նաև ամրապնդի կապերը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրամիության ու ՄԱԿ-ի հետ:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, որ Տաջիկստանն իրականում Ռուսաստանից ավելի է շահագրգռված այնտեղ 201-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգմամբ, թեև այն Ռուսաստանի համար ևս մեծ նշանակություն ունի. ԱՄՆ-ը հեռանում է Աֆղանստանից ու ոչ ոք չգիտի, թե դրանից հետո Կենտրոնական Ասիայում դեպքերն ինչ ընթացք կունենան:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզահեդը հայտարարել է, որ Իրանը տիրապետում է Միացյալ Նահանգների՝ գաղտնի պահվող բավականաչափ տեղեկատվության` կրկնօրինակելու համար մեկ տարի առաջ իջեցված ամերիկյան «RQ-170» անօդաչու թռչող սարքի կառուցվածքը:
Հաջիզահեդը դեռեւս ապրիլին հայտարարել էր, որ Իրանի գիտնականներին հաջողվել է կոտրել ԱԹՍ-ի համակարգչային համակարգերի կոդերը և ձեռք բերել սարքի կրկնօրինակման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
Իրանի բանակը երկրի կենտրոնական՝ Սեմնան գավառում սկսել է սեփական արտադրության «Shahab» (Մետեոր), «Khalij Fars» (Պարսից ծոց), «Tondar» (Կայծակ), «Fateh» (Հաղթող), «Zelzal» (Երկրաշարժ) и «Qiam» (Ապստամբություն) հրթիռների օգտագործմամբ զորախաղեր: Հրթիռային հարվածներն ուղղվում են հավանական հակառակորդի ռազմաօդային ուժերի բազաների մակետներին:
Այս հրթիռներից «Shabab-3»-ն ունի գործողության 2.000 կիլոմետր շառավիղ և տեսականորեն կարող է հասնել Իսրայել ու Հարավային Եվրոպայի պետություններ:
Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։
2005 թվական. հոկտեմբերին ձերբակալվեց «Տոշիբա» կոնցեռնի դուստր ձեռնարկության աշխատակիցը, որը էլեկտրոնային սարքերի ցուցահանդեսում ծանոթանալով ՌԴ առևտրական ներկայացուցչության նախկին աշխատակցի հետ, 2004 թվականի սեպտեմբերից 2005 թվականի մայիս ամիսների ընթացքում ինն անգամ նրան էր փոխանցել սուզանավերում, հրթիռների ուղղորդման համակարգերում և կործանիչ ինքնաթիռների ռադարներում տեղադրվող էլեկտրոնային սարքերի մասին գաղտնի փաստաթղթեր` փոխարենը ստանալով մեկ միլիոն ճապոնական իեն՝ շուրջ 10.000 ԱՄՆ դոլար: