Ռազմաքաղաքական
ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ միջուկային տերությունների հնգյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Չինաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա հունիսի 27-ից 29-ը:
Կքննարկվեն միջուկային զենքի չտարածմանն առնչվող խնդիրներ:
Անցած տարի ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Պակիստանի 25 զինծառայողների սխալմամբ ոչնչացումից հետո Իսլամաբադի հետ խիստ սրված հարաբերությունները և Պակիստանի տարածքով դեպի Աֆղանստան տարանցիկ բեռնափոխադրումները Վաշինգտոնին պարտադրեցին որոնել Աֆղանստանում տեղաբաշխված միջազգային խաղաղապահ զորախմբի մատակարարումն իրականացնելու, իսկ այնուհետև մարտական տեխնիկան ու սպառազինությունն այդ երկրից դուրս բերելու այլընտրանքային ուղիներ:
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինի կարծիքով, Կենտրոնական Ասիայում էներգետիկ խնդիրների, ինչպես նաև ջրօգտագործման ու հողօգտագործման ասպարեզներում միջպետական լարվածությունը կարող է հանգեցնել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մասնակցությամբ նոր լոկալ ռազմական հակամարտությունների:
Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստում կազմակերպության անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ դատապարտել են սիրիական ՀՕՊ ուժերի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը` միջադեպը որակելով որպես «անընդունելի» և Դամասկոսից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար:
Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարը հայտարարել է, որ, անկախ հետախուզական ինքնաթիռի ոչնչացման դեպքից, Անկարան չի փակի թուրք-սիրիական սահմանը, բայց քանի որ այնտեղ այժմ գործում է ընդամենը չորս հսկիչ անցագրային կետ, կառավարությունը տարանցիկ փոխադրումների նոր երթուղիներ է որոնում, քանի որ Սիրիայի տարածքով խոշոր բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ:
Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն արտագրոհները որոշ փորձագետների (ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի) ստիպեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ պատերազմ կանխատեսել (ոմանք նույնիսկ ժամկետ նշեցին): Այդ փորձագետների հիմնական փաստարկները երկուսն են. ա) տարածաշրջանում, իբր, խախտվում է արտաքին ուժերի հավասարակշռությունը: Մասնավորապես, Սիրիայի իրադարձությունները վկայում են, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար է ծավալվում, որը տարածվում է նաև Հարավային Կովկասում, բ) տարածաշրջանում, իբր, խախտվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած հավասարակշռությունը: Ադրբեջանն, իբր, աստիճանաբար առավելություն է ստանում ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական ու ռազմական ոլորտներում:
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը գնդակոծել են թուրքական երկրորդ ռազմական ինքնաթիռը, որը զբաղված էր հունիսի 22-ին Սիրիայի տարածքային ջրերի երկնքում ոչնչացված թուրքական հետախուզական ինքնաթիռի բեկորների որոնմամբ: Ինքնաթիռի երկու օդաչուները ողջ էին մնացել և գտնվել Սիրիայի ափերից ութ մղոն հեռավորության վրա: