Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀՕՊ-Ն ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ օրն ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում հավաստվում է, որ Վաշինգտոնն իրականացնելու է Վրաստան կատարած այցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից Վրաստանի հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման, վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության վերականգնման, ռազմական ուղղաթիռների արդիականացման, երկրի օդային սահմանների ու առափնյա գոտու պահպանությանն աջակցելու, ինչպես նաև սերժանատական կազմի ու բրիգադների շտաբների հմտությունների կատարելագործման վերաբերյալ Թբիլիսիին տրված խոստումները:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի (USFK) հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է ամերիկյան զորախմբին հատկացնել լրացուցիչ մարտական ու հետախուզական ավիացիա, ինչպես նաև ուժեղացնել բալիստիկ հրթիռներից պաշտպանության միջոցները:
Հարավկորեական լրատվամիջոցների հավաստմամբ, նախատեսվում է կազմավորել սպառազինությունում «Apache» ուղղաթիռներ ունեցող ավիացիոն նոր գումարտակ, ինչպես նաև երկրում տեղակայել զենիթահրթիռային «Patriot» համալիրների նոր խմբաքանակ:

ԳԱԲԱԼԱՅԻ ՌԼԿ-Ի ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՅԺՄ «ԿՈՌԵԿՏ ՉԷ»

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը նման կերպ է բնութագրել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման ժամկետի երկարացման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլում խնդրի հրապարակային քննարկումներն ու տարբեր գնահատականներ տալը, ասելով, թե դրանց հեղինակները չեն հասկանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը…

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՊՈՌԹԿՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Երկրի վեց նահանգներում միջազգային ուժերի աջակցությամբ աֆղանական բանակի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում վերջին օրերին ոչնչացվել է շուրջ 50 իսլամ գրոհային: Նրանցից 20-ը ութ ժամ տևած մարտում սպանվել են ոստիկանների վրա հարձակում գործելիս:

ՓԵՐԵԶԱԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 24-ին Եվրախորհրդարանում ընդունվեց մի բանաձև, որով կոչ արվեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի և հավաքների ազատության ճնշումները: Այդ բանաձևով նաև առաջ քաշվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ այս մասին նշված է նաև այս տարվա մայիսի 24-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2011 թվականի ամենամյա զեկույցում: Մասնավորապես՝ նշված է, որ Ադրբեջանում իշխանության բոլոր թևերը փաստացի վերահսկում է երկրի նախագահը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հունիսի 4-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» հանրապետական գիտաժողովը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողովի բացման խոսքում կարեւորեց իրավիճակի, ընթացիկ քաղաքական գործընթացների ճիշտ գնահատումը եւ քայլերի կանխատեսումն ու գիտակցումը. «Այս գիտաժողովը մենք դիտում ենք որպես մի հանգրվան, որը թույլ կտա ի մի բերել որոշակի գիտելիքներ, համակարգել դրանք և, իհարկե, նայել առաջ` փորձելու նախանշել ուղղությունները»: Նրա խոսքով, մեր երկրում քաղաքագիտությունը դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու:

ՔԼԻՆԹՈՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՀՐՈ՞ՒՄ  Է

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վրաստան կատարած այցի ընթացքում խոստանալով շարունակել այդ երկրին սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումները, Թբիլիսիին դրդում է Կովկասում ձեռնարկելու նոր պատերազմների: