Ռազմական
Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
Դաշնային զորքերում և դաշնային գործադիր իշխանության բոլոր մակարդակներում չեչենական պատերազմի տեղեկութահոգեբանական ապահովման սկզբնական փուլում տեղ գտան կոպիտ սխալներ, որոնք, իհարկե, պայմանավորված էին ոչ միայն բանակային համապատասխան կառույցների աշխատանքի թերություններով: Պատճառները շատ ավելի խորն էին. մի կողմից` պետությունում, այդ թվում նաև ԶՈՒ-ում, քաղաքական-գաղափարախոսական մարմինների համակարգի քայքայումը, և մյուս կողմից` համապատասխան տեղեկութաքարոզչական հայեցակարգ չլինելու հանգամանքը:
Հին հունական դիցաբանության աստված Զևսին անվանում էին նաև շանթահար, քանի որ նա կարողանում էր ոչնչացնել իր հակառակորդներին կայծակի հարվածներով: Հավանաբար այդ նկատառումով է, որ ամերիկյան լազերային համակարգը` նախատեսված պայթուցիկ սարքերի և զինամթերքի ոչնչացման համար, անվանել են ZEUS: Լազերի օգնությամբ այն կարողանում է վերացնել պայթուցիկ սարքեր, ականներ, ինչպես նաև չպայթած զինամթերք:
Դեռ հինգ տարի առաջ ԱՄՆ բանակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ցանկանում են փոխարինել բանակում գտնվող Humvee (ռազմական արտաճանապարհային մեքենա Hummer) մեքենաները, նոր` ավելի կատարելագործված և էկոլոգիապես մաքուր մեքենաներով: Սկսվեցին նոր ռազմական մեքենայի ստեղծման աշխատանքները: Եվ այժմ հանրահայտ Hummer-ն ունի իր արժանի փոխարինողը, որը կոչվում է L-ATV:
Զորախաղերին մասնակցում է 50.000 զինծառայող` հիմնականում երկրի հարավային Բուշեր գավառում տեղակայված բանակային ստորաբաժանումներ, ինչպես նաև ժողովրդական աշխարհազորի ջոկատներ: Զորախաղերն անց են կացվում «Իրանական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարի այն հայտարարության շրջագծում, թե «Իրանի վրա հարձակման դեպքում իսլամի թշնամիները կհայտնվեն պատմության աղբանոցում»:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում միշտ կիրականացվի պարտադիր ժամկետային ծառայության զորակոչ, ինչը հնարավորություն կտա պատերազմի դեպքում ունենալու մոբիլիզացիոն ռեզերվ, սակայն զորակիչիկների թիվը տարեցտարի կնվազի և, ի վերջո, պարտադիր ժամկետային ծառայության կզորակոչվեն միայն նրանք, ովքեր կցանկանան հետագայում դառնալ պայմանագրային զինծառայողներ կամ ընդունվել բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ:
«Rheinmetall» զինագործական կոնցեռնը ցուցադրել է իր մշակած մարտական կիրառման երկու լազերային սարքավորում, որոնք փորձարկումների ընթացքում հաջողությամբ խորտակել են ռետինե նավակը և խոցել անօդաչու թռչող սարքը:
10 կիլովատ հզորությամբ համակարգը, որը տեղադրված է սովորական հրետանային սարքավորման վրա, նախատեսված է հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության, ինչպես նաև հրետանային ու ականանետային արկերի դեմ պայքարի համար և օժտված է նշանակետի հայտնաբերման, թռիչքին հետևելու և խոցելու էլեկտրոնային ավտոմատ համակարգով, փորձարկումների ընթացքում մի քանի վարկյանում ոչնչացրել է նշանակետերը: