Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ԿԻԲԵՌԳՐՈՀՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարձակողական միջոցների համակարգ է մշակում` պետության ենթակառուցվածքների ռազմական և քաղաքացիական որոշ տարրեր կիբեռհարձակումներից պաշտպանելու համար:
Պենտագոնի առաջատար հետազոտությունների նախագծերի գործակալության ղեկավար Ռեջինա Դագանի գնահատմամբ, ներկայում համակարգիչների միջոցով կառավարվող ֆիզիկական, ենթակառուցվածքային և այլ համակարգերի աշխատանքի անվտանգությունը խաթարող սպառնալիքների աճ է գրանցվում:

ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ` ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻՆ

ՌԴ Հյուսիսային նավատորմը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել է հրշեջ նոր մեքենաներով: Հակահրդեհային պաշտպանության ստորաբաժանումներն ստացել են 21 ԱՑ 6-40 մեքենաներ, մինչև տարեվերջ կմատակարարվի ևս 12-ը:
Առաջին հերթին նոր տեխնիկայով համալրվել են զինապահեստները, հրթիռահրետանային սպառազինության պահեստները, վառելիքա-քսուքային նյութերի պահպանման բազաները: Մեքենաներն ունեն բարձր անցանելիություն, հրդեհի մարման միջոցների օպտիմալ ընտրության և տեղակայման շնորհիվ զգալիորեն նվազեցված է մարտական հաշվարկի ծավալման ժամանակը:

ԽԼԱՄՆ ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան սպառազինության համակարգերում լայնորեն օգտագործվում են չինական արտադրության դետալներ և կեղծ էլեկտրոնային սարքավորումներ: Այսպիսի եզրակացության է հանգել ԱՄՆ Սենատի` զինված ուժերի հարցերով հանձնաժողովը:
Հանձնաժողովը ուսումնասիրել է ավելի քան 100 սարքավորումներ և պարզել է, որ դրանց դետալների 70 տոկոսը գնվել է Չինաստանում: Եվս 20 տոկոսը ստացվել է Կանադայից և Մեծ Բրիտանիայից, սակայն դետալները միջնորդների միջոցով կրկին Չինաստանից են ձեռք բերվել:

ՊՈՒՏԻՆՆ ԱՆՁԱՄԲ Է ՍՏՈՒԳՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԸ

Վլադիմիր Պուտինը ատոմային սուզանավաշինության համաշխարհային կենտրոնի համարում ունեցող Սեվերոդվինսկ է ժամանել ոչ միայն հինգ նման սուզանավի կառուցման պայմանագրերի ստորագրման արարողությանը ներկա լինելու, այլև անձամբ ստուգելու իր զինանոցում նորագույն հրթիռային «Բուլավա» համակարգեր ունեցող և դեռևս փորձարկումների փուլում գտնվող «Ալեքսանդր Նևսկի» ատոմային սուզանավը: Այն կարող է 90 օր շարունակ լողալ 400 մետր խորությունում և զարգացնել մինչև 29 ծովային հանգույց արագություն:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՎՃԱՐ ՉԻ ՏՐՎԻ

ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2012 թվականից հրաժարվել սպաներին ու պայմանագրային զինծառայողներին անվճար համազգեստ տրամադրելու ավանդական կանոնից, ինչը կհանգեցնի մեծ խնայողությունների, իսկ զինծառայողներն էլ խնամքով կվերաբերվեն իրենց համազգեստին և կգնեն միայն որակյալ արտադրանք: Ըստ պաշտպանության նախարարության հաշվարկների, մեկ պայմանագրային զինծառայողի հանդերձավորման համար տարեկան ծախսվում յոթ հազար, իսկ գեներալի համար` հիսունյոթ հազար ՌԴ ռուբլի:

ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴՈՒՆ

Մարդու այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է գիշերվա ժամերին մտավոր աշխատանքի մեծ արդյունավետությունը, խիստ անհատական է, սակայն` երկրորդական, եւ էապես չի ազդում զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարման վրա: Իհարկե, երբեմն նաեւ մի ոչ էական գիծ որոշակի պայմաններում կարող է որոշիչ դեր խաղալ եւ զգալի կերպով ազդել զինծառայողի գործողությունների վրա (օրինակ` ջրից վախենալը դժվարացնում է ջրային արգելքների հաղթահարումը): Այն կարող է առաջին պլան մղվել կոնկրետ դեպքերում եւ միայն այդ պարագայում իր վրա ուշադրություն սեւեռել:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ. Steyr AMR / IWS 2000

1980-ական թթ կեսերին Steyr-Mannlicher AG ընկերության մասնագետները սկսեցին խոշոր տրամաչափի հատուկ դիպուկահար հրացանի ստեղծման աշխատանքները: Այն նախատեսված է հակառակորդի թեթեւ զրահապատ ինքնաթիռներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական միջոցներ շարքից հանելու համար: Steyr AMR / IWS 2000-ը ստեղծված է հարթ հրանոթային ինքնալիցք սխեմայով (հասարակ դիպուկահար հրացան այն չես անվանի, ունի բարդ կառուցվածք):