Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌՈՒՍԱԿԱՆ Ми-28Н-Ը ՊԱՐՏՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ AH-64D-ԻՆ

Ռուսական Ми-28Н հարվածային ուղղաթիռը պարտվել է ամերիկյան AH-64D Apache Longbow ուղղաթիռին Հնդկաստանի զինված ուժերի համար 22 մարտական մեքենա մատակարարելու համար հայտարարված միջազգային մրցույթի եզրափակիչում:
Հնդկական կողմը որոշել է գնել ամերիկյան ուղղաթիռներ 2010թ. վերջին երկու նմուշների միջև անցկացված համեմատական փորձարկումներից հետո: Հնդիկ զինվորականները նշել են, որ իրենց որոշումը քաղաքական որևէ ենթատեքստ չունի, այլ հիմնավորված է փորձարկումների կոնկրետ արդյունքներով:

ԱՄՆ-Ը ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ

Ամերիկյան Pantex ձեռնարկությունում ավարտվել է Սառը պատերազմի տարիներից մնացած B53 դասի վերջին խոշորագույն ատոմային ռումբի կազմաքանդումը: B53 վիթխարի ռումբերի կազմաքանդումը ԱՄՆ-ը սկսել է դեռ 1980-ական թթ., սակայն ընդհուպ մինչև 1997թ. դրանք գտնվել են երկրի ռազմավարական ատոմային ուժերի զինանոցում:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Հայ ժողովրդի մարտական ոգու եւ անգամ ուժային անհավասարության պայմաններում ցուցաբերած արիության մասին արժանի մեծարանքով են խոսել մեր պետական այրերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատական է տվել հայ մարտիկների սխրանքներին: Հայ հավաքական զինվորը «մաքառեց, նա կանգնեցրեց հակառակորդին եւ ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում»:

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Չինական WZ-10 ուղղաթիռը նույն Z-10 դեսանտատրանսպորտային մոդելի փոփոխված տարբերակն է` ստեղծված Chinese Helicopter Research ընկերության կողմից: Այս ուղղաթիռի ստեղծման աշխատանքների ժամանակ չինացի մասնագետները մեծապես օգտվել են արտասահմանյան ուղղաթիռաշինական տեխնոլոգիաներից: Ուղղաթիռում գտնվող տարբեր մանրամասներ գնված են Եվրոպական տարբեր ընկերություններից (փեռը` «Եվրոկոպտեր», շարժիչի որոշ մասեր` «Ագուստա» ընկերությունից): Ուղղաթիռը ստեղծված է դասական սխեմայով:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆՆԵՐ

Հրաձգային զենքի ի հայտ գալու առաջին իսկ օրից զինվորները կամեցել են կրակել շատ դիպուկ: Ի վերջո բազմազան միջոցների փնտրտուքը հանգեցրել է օպտիկական նշանոցի ստեղծմանը, որ արդեն 1800-ականների վերջերից լայնորեն կիրառվում էր: Անգլիացի փորձառու որսորդներից կազմված առաջին դիպուկահար ստորաբաժանումները սկզբում, բացի դիպուկ կրակելուց, այլ բան չէին անում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ միայն դիպուկ կրակը բավական չէ: Ժամանակի հետ դիպուկահարի մասնագիտությունը դարձավ լուրջ մարտարվեստ, որը պահանջում է բազում յուրահատուկ հմտություններ:

ԱՎԻԱԿՐԻ ՏԱԽՏԱԿԱՄԱԾԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԿԱՏԱՐԵՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՎԻԴԵՈ ԽԱՂԵՐՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերում 2012թ. կսկսեն փորձարկել ավիակրի տախտակամածին վայրէջք կատարելու նոր համակարգ: Նոր համակարգը կներառի վայրէջքի գոտում տեղադրվող ազդանշանային սարքավորումներ և դրանք կառավարող ծրագրային ապահովում: Ինքնաթիռի օդաչուի խցիկի ապակու վրա արտաբերվող նշանների հետ համատեղմամբ այն կբարձրացնի վայրէջքների ճշգրտությունն ու անվտանգությունը:

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԴՈՒՐՍ ԿԳՐԻ 12 ՌԱԶՄԱՆԱՎ

ԱՄՆ ռազմածովային ուժերը 2013-2014թթ.. դուրս կգրեն 12 ռազմանավ: Նավատորմի կազմից դուրս կբերվեն 9 հածանավ և 3 դեսանտային նավ: 20 տարվա միջին տարիք ունեցող ռազմանավերի դուրսգրման պատճառ է հանդիսացել ԱՄՆ ռազմական բյուջեի ծախսերի կրճատումը: Առաջիկա 10 տարիների ընթացքում Պենտագոնը պետք է խնայի շուրջ 450 միլիարդ դոլար:
Չի բացառվում, որ դուրս գրված ռազմանավերը վաճառքի հանվեն միջազգային շուկայում: Ավելի վաղ ամերիկյան նավերի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Թաիլանդը և Հնդկաստանը: