Ռազմական
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր:
Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:
Հայկական բանակի պատվո պահակային վաշտը ոչ միայն ԶՈՒ, նրա կայացածության, այլեւ պետության հզորության առհավատչյան է, նրա այցեքարտը։ Չէ որ պատվո պահակախումբն է մասնակցում օտարերկրյա պետությունների ղեկավարների դիմավորելու եւ ճանապարհելու միջոցառումներին, առանց նրա մասնակցության չի նշվում պետության, ԶՈՒ համար կարեւոր եւ ոչ մի միջոցառում։
Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներից է: Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է: Մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը:
Կովկասյան ճակատում մարտական գործողություններն սկսվեցին մի փոքր ուշ և այլ զարգացումների համատեքստում: Ռուսական բանակը դանդաղ գործողություններ էր նախապատրաստում այս ճակատում:
Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.) նախապատրաստվում էր մոտավորապես մեկուկես տասնամյակ: Քաղաքական առումով Մեծ Բրիտանիան հասկանալով, որ ամեն կերպ զիջում է միավորված Գերմանիային, ճկուն դիվանագիտությամբ նրա դեմ կազմակերպեց մեծ ու հզոր ռազմական դաշինք:
Համաշխարհային ռազմարվեստի պատմության նոր շրջանն սկսվում է XIX դարից: Դեռ XIX դարի առաջին կեսին եվրոպական ռազմական թատերաբեմը հեղափոխական կորսիկացու «ոտքերի տակ էր»: Նրա բանակները հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք հաղթանակներ էին տոնում: Նապոլեոնի բանակների հաղթանակները, սակայն, ռազմական գործում իրենց վերջին շունչը ապրող զենքերով` մուշկետներով, հարթափող հրետանիով էին իրագործվում: