Ռազմական
ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից փորձարկվող նոր գերձայնային անօդաչու ինքնաթիռը` «HTV-2»-ը, ընկել է Խաղաղ օվկիանոս:
Անկումից առաջ նրա արագությունը 20 անգամ գերազանցել է ձայնի արագությունը` հասնելով 6 կմ/վ –ի (!): Սա 12 անգամ ավելի մեծ արագություն է, քան «F-18» ռեակտիվ կործանիչինը:
Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 Lightning II հեռանկարային կործանիչի մշակման և արտադրման ժամկետների պարբերական հետաձգումից սկսել են օգտվել ավիաշինական այլ ընկերություններ, մասնավորապես Boeing-ը:
Շատ պետություններ, որոնց սպառազինության մեջ են ամերիկյան մարտական օդանավեր, հետաձգում են իրենց ռազմական գնումները` հույս ունենալով ստանալ F-35 նորագույն կործանիչներ: Սակայն ինքնաթիռի մատակարարման ժամկետները մշտապես հետաձգվում են, իսկ մարտական տեխնիկան հնանում է. այն հարկավոր է կամ նորոգել ու արդիականացնել, կամ դուրս գրել և ձեռք բերել նորը: Որոշ երկրներում սպասվում է կործանիչների պակասուրդ:
ԱՄՆ-ում անհանգստացած են այն փաստից, որ Չինաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության «Կլաբ» թևավոր հրթիռներ` սուզանավերի վրա տեղակայելու համար:
Ռուսաստանը արտահանում է այս հրթիռների արձակման կոնտեյներանման համալիրներ` «Կլաբ-Կ» անվանումով: Կոնտեյներում տեղավորվում է 4 հրթիռ: Կայանը սպասարկում են 2 օպերատորներ, որոնք արբանյակային կապի միջոցով ուղղորդում են հրթիռները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հրթիռն ունի SS-N-27 Sizzler անվանումը:
ԱՄՆ ռազմածովային հետազոտությունների գործակալությունում ստեղծվում է նոր նյութ, որը կարող է մարտագլխիկի մարտական հատվածում փոխարինել պողպատը: Դա թույլ կտա ավելացնել կիրառվող զենքի հզորությունը և ճշգրտությունը:
Նոր նյութում կիրառվող տեխնոլոգիաների շնորհիվ ոչ միայն ավելանում է պայթյունի հարվածային ուժը, այլև պայթյունի ժամանակ դուրս է գալիս քիմիական լրացուցիչ էներգիա` ավելի հավանական դարձնելով հակառակորդի լիակատար ոչնչացումը:
Ավստրալիայում յուրօրինակ ձևով են լուծել զինծառայողներին անհրաժեշտ էներգիայի մեծ պահանջարկի խնդիրը: Այսուհետ զինվորների հանդերձանքում կավելացվեն արևային մարտկոցներ:
Էներգիայի մատակարարման Silver անվանումը կրող համակարգը բաղկացած է իրարից փոքր հեռավորության վրա գտնվող մինչև 50 միկրոն հաստությամբ և 5-10 սմ երկարությամբ ուղղահայաց ֆոտոէլեկտրական վահանակներից, որոնք տեղադրված են պաշտպանիչ պատյանում:
Հնդկաստանի զինված ուժերում ծրագրում են մշակել անօդաչու թռչող ապարատներ, որոնք կկարողանան օդում մնալ մինչև մեկ ամիս: Դրանք անհրաժեշտ տեղամասերից տեղեկություններ կհաղորդեն պաշտպանված կապուղիով:
Յուրահատուկ ապարատը կունենա արևային հատուկ վահանակներ, որոնց արտադրած և կուտակած էներգիայի շնորհիվ կթռչի նույնիսկ գիշերը և եղանակային վատ պայմաններում:
Հարավկորեական Hanwha ընկերությունն արտադրում է ռոբոտ-նռնակներ:
«Խելացի» նռնակը կշռում է շուրջ 700 գրամ: Պաշտպանիչ ծածկի ներսում պայթուցիչից բացի տեղադրված է նաև տեսախցիկ ու ռադիոազդանշանային փոխանցիչ: Նռնակը նետվում է թիրախի ուղղությամբ, ապա այն տեղաշարժվում է հաստ ու դիմացկուն ռետինից պատրաստված թրթուրավոր անիվների օգնությամբ:
Պայմանական վայրում ընկնելուց հետո օպերատորի կառավարմամբ նռնակը հասցվում է անմիջապես թիրախի մոտ և պայթեցվում: Այն կարող է նույնիսկ աստիճաններով մագլցել: