Ռազմական
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլատրել է բոլոր F-35 Lightning II կործանիչների թռիչքը: Որոշումը կայացվել է ինքնաթիռների տեխնիկական տվյալների, հատկապես էներգամատակարարման համակարգի ստուգումներից հետո:
Թռիչքները դադարեցվել էին փորձարկումների ժամանակ ինքնաթիռներից մեկի էներգամատակարարման համակարգի խափանումից հետո: Ներկայումս բոլոր թերությունները վերացվել են:
Հնդիկ գործընկերներին ուղարկված ծանուցագրում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչները հետաձգումը պատճառաբանել են բարձր որակավորման մասնագետների անհրաժեշտ քանակի բացակայությամբ և նավաշինական ձեռնարկություններին համապատասխան սարքավորումների մատակարարման ուշացմամբ:
Հնդկաստանին «Տալվար» դասի «Տեգ», «Տարկաշ» և «Տրիկանդ» ֆրեգատներ մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007թ.: 1,5 միլիարդ դոլար արժողությամբ նավերը պետք է պատվիրատուին հանձնվեին 2011-2012թթ.: Նոր հաշվարկներով, մատակարարումները կավարտվեն 2013թ.:
Իսրայելի բանակի դիպուկահարները կստանան հրաձգության ճշգրտությունը մեծացնող սարքավորումներ: Elbit Systems ընկերության արտադրած նշանակետերի լազերային ցուցիչները նույնիսկ վատ տեսանելիության պայմաններում թիրախից մինչև 1 կմ հեռավորության վրա գործելու հնարավորություն են տալիս:
Դիպուկահարները կարող են ճշգրիտ կրակ վարել` նշան բռնելով օպերատորի կողմից լազերային ցուցիչի միջոցով առանձնացված նշանակետին:
Վաշինգտոնում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) նախագծողների կոնֆերանս, որի ընթացքում իսրայելական «Israel Aerospace Industries» ընկերությունը ներկայացրել է իր նորագույն գյուտը` մինի-ԱԹՍ, որը հատուկ մշակվել է` քաղաքի պայմաններում մարտեր վարելու համար:
Սարքի զանգվածը 4 կգ է, այն հետախուզական տեղեկություն է հավաքում քաղաքում ընթացող փողոցային մարտերի ժամանակ: Մինի-ԱԹՍ-ի ղեկավարման համակարգը հիմնված է համակարգչային խաղերի ծրագրավորման վրա և շատ պարզ է:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ՌՕՈՒ զարգացման հետ կապված խնդիրները լուծել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ավտոնոմ (ինքնաբավ) ցանցեր ստեղծելու միջոցով:
Հարյուրավոր թռչող սարքեր միջատների պարսի նման կգրոհեն հակառակորդի վրա` բացահայտելով նրա ՀՕՊ միջոցները և ոչնչացնելով դրանք: Նման գրոհին հակազդել գործնականում հնարավոր չէ: Մեծ թվով ԱԹՍ-ների գործողությունների փոխհամաձայնեցման խնդիրը արդեն լուծման փուլում է:
ԱՄՆ-ը ակտիվորեն աշխատում է առանց անձնակազմի սուզանավեր ստեղծելու ուղղությամբ: Այս տարվա մայիսին ստեղծված «Proteus»-ը նախագծի առաջնեկն է: Դրա երկարությունը 7.6 մ է, սպառազինված է փոքր տրամաչափի և 200 կգ ընդհանուր զանգվածով 2 ռումբերով, առանց վերալիցքավորման ունակ է շարժվելու 92 ժամ` 3-5 հանգույց արագությամբ:
Սա, իհարկե, չի բավարարում մշակողների պահանջները: Նպատակը այնպիսի ռոբոտ-սուզանավ ստեղծելն է, որն ունակ կլինի անցնելու հազարավոր կիլոմետրեր, ամիսներ շարունակ մնալու ջրի տակ` առանց հայտնաբերվելու հակառակորդի սուզանավերի կողմից:
ՄԱՔՍ-2011 ավիացուցահանդեսի ժամանակ ռուսական Т-50 հեռանկարային կործանիչի նախատիպի վերթիռի ժամանակ շարժիչի հետ կապված անսարքության պատճառ է եղել ուժային կայանի ավտոմատիկայի խափանումը:
Կործանիչի համար շարժիչներ արտադրող «Սատուրն» ձեռնարկության ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի շարժիչը չի վնասվել, գործել է լիարժեք, այժմ էլ սարքին է և պատրաստ է փորձարկումների հաջորդ փուլին: