Ռազմական
Ներքին ծառայությունը զորամասում (ստորաբաժանումում) մշտապես անցկացվող ներքին կարգուկանոնի եւ զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի մշտական մարտական պատրաստականության, կենցաղի եւ ուսման պայմանների ապահովման, ընդհանուր պաշտոնական եւ հատուկ (մասնագիտական) պարտականությունների կատարման վերահսկողության, ինչպես նաեւ զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության այլ խնդիրների կազմակերպված կատարման եւ զինծառայողների առողջության պահպանման միջոցառումների ամբողջությունն է։
Իտալական Ագուստա ընկերության «Մանգուստ» հարվածային ուղղաթիռն ի սկզբանե ստեղծված է հակառակորդի տանկերի, զրահապատ մեքենաների դեմ պայքարի, ինչպես նաև հետախուզական գործողություններ կատարելու համար: Կարող է հանդես գալ նաև օդային թիրախների դեմ պայքարի համար` իր «երկինք-երկինք» ինֆրակարմիր գլխիկավոր հրթիռներով: Ա129 «Մանգուստ» ուղղաթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են 1973 թ.: Արտադրությունը սկսվել է 1992թ.: Ա129 «Մանգուստը» ստեղծվել է միափեռանի կառուցվածքով:
Վենեսուելայի բանակային ավիացիայի կազմում ձևավորվել է նոր ավիացիոն ստորաբաժանում, որը համալրվել է ռուսական արտադրության ուղղաթիռներով:
Նոր ստորաբաժանումը կունենա 34 մարտական ուղղաթիռ` 18 բազմանպատակ МИ-17В-5, 10 հարվածային МИ-35М2, 3 ծանր բեռնատարողության МИ-26Т2 և իտալո-ամերիկյան համատեղ արտադրության 3 AS-61D:
Հետագայում Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կստանան 2010թ. պատվիրած МИ-28Н «Գիշերային որսորդ» 10 հարվածային ուղղաթիռներ:
Մինչև 2020թ. ՌԴ ռազմածովային ուժերի համար կկառուցվի 885 «Յասեն» դասի 10 ատոմային սուզանավ:
Սկզբնապես նախատեսվում էր կառուցել «Յասեն» դասի 30 ատոմային սուզանավ, սակայն այդ թիվը կրճատվեց ֆինանսավորմանը համապատասխան:
Այս դասի առաջին սուզանավը` «Սեվերոդվինսկը», ռազմական նավատորմը կստանա մինչև այս տարվա վերջ: «Սեվմաշ» ձեռնարկությունում կառուցվում է երկրորդ սուզանավը` «Կազանը»:
ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնագետները ավարտել են հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի SBX ծովային տեղակայման ռադարի նորոգումն ու արդիականացումը: Օգոստոսի 20-ին ռադարը նորից դուրս է եկել բաց ծով:
SBX ռադարը տեղակայված է 50 000 տոննա ջրատարողությամբ պլատֆորմի վրա: Այն գործում է 2005թ.: Մշակման և ստեղծման աշխատանքները գնահատվել են շուրջ 1 միլիարդ դոլար:
«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսն ավարտեց իր աշխատանքը: Վեց օրվա ընթացքում այցելուները դիտել են ավելի քան 240 միավոր տեխնիկա, որից 90-ը մասնակցել է ցուցադրական թռիչքների ծրագրին: Թռիչքները եզրափակվել են ՄԻԳ-29 կործանիչի ելույթով:
Ցուցահանդեսի ընթացքում կնքվել է ավելի քան 10 միլիարդ դոլարի պայմանագիր, ավելի շատ, քան նախորդ ավիացուցահանդեսներում: Հետագա ճշգրտումներից հետո հնարավոր է այդ թիվը մեծանա:
Մոտ ապագայում ռուսական զորքերը կստանան շարժական զենիթահրթիռային համալիրների կառավարման ավտոմատ համակարգեր:
Ներկայումս շարժական զենիթահրթիռային համալիրը կիրառվում է այսպես. օպերատորը երկնքում գտնում է հակառակորդի թիրախը, այդ ուղղությամբ պահում զենքը, «բռնում» նշանակետը և արձակում հրթիռը, որն էլ ջերմային ճառագայթներով ինքնաուղղորդվող գլխիկի շնորհիվ ոչնչացնում է թիրախը:
Սակայն իրական մարտի պայմաններում տարբեր խանգարող գործոնների պատճառով օպերատորը կարող է վրիպել: