Ռազմական
Չինաստանում ստեղծում են երկարատև թռիչքի համար նախատեսված անօդաչու ապարատ, որն իր բնութագրերով մոտ է ամերիկյան RQ-4 Global Hawk ապարատին: Չինական նախագիծը կոչվել է Xianlong:
Որոշ տվյալներ է հրապարակել Chengdu Aircraft Corporation ընկերությունը, որն էլ մշակում է նոր տեխնիկան: Դրանց համաձայն` Xianlong-ի երկարությունը 14 մ է, թևերի բացվածքը` 23 մ, թռիչքային զանգվածը` 7,5 հազար կգ: Այն կարող է թռիչքներ իրականացնել մինչև 18,3 հազար մետր բարձրության վրա, իսկ տեղադրված ռադարը հետախուզում կկատարի 480 կմ հեռավորությունից:
Առաջին հայացքից սպա լինելը մասնագիտություն չէ, ավելի շուտ պաշտոն է կամ կոչում: Լատիներեն սպա նշանակել է հենց պաշտոնատար անձ:
Բայց սա միայն առաջին հայացքից:
Սպան հրամանատար է կամ պարզապես պետ` բանակի կամ ուժային այլ կառույցների կազմում: Լավ հրամանատար լինել չի նշանակում միայն զինվորական կրթություն, այլ ենթադրում է նաեւ բնավորություն, առաջնորդի որակներ: Ասել է թե` հոգեկերտվածք: Հիշենք, որ 1990-ականներին հաճախ հենց այդպիսի մարդկանց շնորհիվ են անհույս թվացող իրավիճակներում ռազմական գործողությունները հաջողությամբ պսակվել:
Վերջին շրջանում լուրջ քննարկումների առարկա է դարձել ՌԴ զինված ուժերի կողմից տանկերի և ինքնաթիռների փչովի մակետներ ձեռք բերելու խնդիրը, որի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը սակայն, լրջորեն վիճարկում են բազմաթիվ փորձագետներ:
Չինաստանում ռազմական թեմայով խաղ է մշակվել, որի համահեղինակը Չինաստանի ազգային-ազատագրական բանակն է: «Փառապանծ առաքելություն» անվանումը կրող խաղի ստեղծման համար ավելի քան 200 ծրագրավորողներից և ռազմական խորհրդատուներից բաղկացած թիմն աշխատել է շուրջ երեք տարի:
Հեղինակներն ուսումնասիրել են բազմաթիվ նմանատիպ արտասահմանյան խաղեր, հաշվի են առել ԱՄՆ, Ռուսաստանի և Եվրոպայի առաջավոր փորձը, սակայն հպարտությամբ առանձնացնում են իրենց խաղի երկու կարևոր առանձնահատկություն` խաղը միանգամայն ինքնատիպ է և ստեղծման ընթացքում պարբերաբար փորձարկվել է մարտական ստորաբաժանումներում, փոփոխությունների ենթարկվել զինվորների և սպաների դիտարկումների հիման վրա:
Ավստրալիայում նոր տեխնոլոգիա է մշակվում, որի միջոցով անօդաչու ապարատը կկարողանա չափել օդի ջերմաստիճանը, օդային հոսանքների արագությունը և տվյալներն օգտագործել ավելի արդյունավետ թռիչքի համար:
Տեխնոլոգիայի հիմքում ընկած են թռչունների թռիչքի ուսումնասիրությունները, մասնավորապես, օդային հոսանքներում ճախրելիս բարձրություն և արագություն հավաքելու նրանց ունակությունները:
Ամերիկյան Boeing ընկերությունը HEMTT զինվորական բեռնատարի վրա բարձր էներգետիկ լազերի մասեր է տեղադրել և մինչև տարեվերջ կսկսի լազերային զենքի փորձարկումները: Տեղադրվել են գեներատորը, հայելիներ, թիրախների հայտնաբերման և ուղեկցման համակարգեր, օպտիկական սենսորներ: Աշտարակը պտտվում է 360 աստիճանով` ապահովելով ամբողջական համայնապատկեր և թիրախների լիարժեք խոցում: HEL TD լազերը նախատեսված է անօդաչու ապարատների և փոքր հեռահարության զինամթերքի ոչնչացման համար:
Ամերիկյան Sikorsky ընկերությունը մտադիր է ստեղծել UH-60M Black Hawk ուղղաթիռի տարբերակ, որը կկարողանա թռչել և´ անօդաչու ռեժիմով, և´ օդաչուի ղեկավարմամբ:
Անօդաչու ռեժիմով ուղղաթիռը վարելու համար կօգտագործվի 0,3 մետր լայնությամբ, նույնքան բարձրությամբ և 0,6 մետր երկարությամբ կոնտեյների մեջ տեղադրված էլեկտրոնային համակարգ, որի առաջին փորձարկումներն արդեն իրականացվել են: