Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՋՐԱՐԿՎԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԱԶՄԱՆԱՎԸ

Իսպանական Navantia նավաշինական ընկերությունը ջրարկել է “Կանբեռռա” ուղղաթիռակիր դեսանտային նավը` նախատեսված Ավստրալիայի զինված ուժերի համար: Ծրագրի համաձայն` նավի հետագա հավաքումը կանցկացվի Ավստրալիայի տարածքում, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն ու փորձարկումներն ավարտելուց հետո այն սպառազինության կվերցվի 2014թ.: Ռազմանավը կդառնա Ավստրալիայի ռազմածովային ուժերի ամենախոշոր միավորը: 2015թ. նախատեսվում է շարք մտցնել արդեն կառուցվող նույն դասի «Ադելաիդա» ուղղաթիռակիրը:

«ԱՐԵՎԵԼՔԻ ԿՈՐԾԱՆԻՉԸ»՝ ՀՀ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ

Անժխտելի է, որ կործանիչ ինքնաթիռները օդային պայքարի հիմնական միջոցներն են։ Հիմնականում նրանցով է ապահովվում գերազանցությունն օդում, առանց որի անհաջողության են դատապարտված թռչող այլ սարքերի մարտական գործողությունները: Կործանիչներով են արտահայտվում ցանկացած երկրի ռազմարդյունաբերության մակարդակը եւ ռազմաօդային ուժերի հզորությունը:
Հայկական ռազմաօդային ուժերը կարիք ունեն ժամանակակից եւ հզոր կործանիչների: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը եւ թշնամու նկրտումները` կործանիչ ավիացիան ունենալն ուղղակի կենսական անհրաժեշտություն է: փորձը ցույց է տալիս, որ լեռնային բարդ տեղանքում մարտական գործողություններ կատարելու համար հին տեխնիկան անպիտան է: