Ռազմական
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանների ներկայացուցիչներ և այլք:
Օր օրի մեր ազգային բանակը հզորանում է և դառնում ավելի մարտունակ: Սակայն անելիքներ դեռևս շատ կան: Ստորաբաժանումների մարտունակության հիմքում ընկած են զինվորական կարգապահությունն ու զինծառայողների բարոյահոգեբանական բարձր վիճակը: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների պատասխանատուներն են բոլոր օղակների հրամանատարները:
Մարդու օրգանիզմի նորմալ գործունեության, առողջության համար ամենօրյա ֆիզիկական մարզումներից զատ մեծ նշանակություն ունեն նաև հոգեբանական մարզումները: Սրանք առանձին կամ համալիր վարժություններ են, որոնք ընդհանուր առողջարար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա, կանխարգելիչ դեր են խաղում դիսթրեսի (քայքայիչ սթրեսի) դեպքում և ապահովում են բարդ իրավիճակներում մարդու գործողությունների ճկունությունն ու արդյունավետությունը: Հոգեկան ինքնակարգավորման բազմաթիվ միջոցների շարքն են դասվում նաև շնչառական վարժությունները:
Օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտխորհրդի դահլիճում Լևոն Հովսեփյանի, Արծրուն Հովհաննիսյանի, Սերգեյ Մինասյանի համահեղինակությամբ հրատարակված «Տարածաշրջանի ռազմական տեղեկագրքի» մասնագիտական քննարկումն էր:
Զինծառայողի մարտունակությունը մեծապես կախված է նրա բարոյահոգեբանական վիճակից, ծառայելու տրամադրվածությունից և մի շարք այլ գործոններից: Հոգեպես առողջ է համարվում այն զինծառայողը, որ հավասարակշռված է, ունակ է տիրապետելու զինվորական մասնագիտությանը և դիմանալու բարձր հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ առանց առողջությանը վնասելու:
Այսօր շատ է խոսվում մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ անձնակազմի հոգեբանական պատրաստության, ինչպես նաև զինվորի հոգեբանության վրա մարտի ազդեցության մասին: