Ռազմական
Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը մինչև տարեվերջ կստանան հարյուր սիմուլյատորներ, որոնք հնարավորություն կտան անցկացնելու հրամանատարության և անձնակազմի վերապատրաստում և պայմանականորեն արձակելու բալիստիկ հրթիռներ: Այս մասին հաղորդել է ռազմավարական հրթիռային ուժերի գնդապետ Իգոր Եգորովը:
Ռուսաստանը Չինաստանին կվաճառի իր նոր հզոր զենքը՝ հակահրթիռային պաշտպանության նորագույն C-400 համակարգը:
Զենքն արտադրող ռուսական ընկերության պնդմամբ՝ այն կարող է խոցել միաժամանակ 36 նպատակակետ և կիրառվել ռադարների վրա լավ չերևացող ստելս-ինքնաթիռների և բալիստիկ հրթիռների դեմ:
Չինաստանն առաջին երկիրն է, ուր կարտահանվի C-400-ը:
Ավելի քան 3,5 հազար մարդ և 300 միավոր տեխնիկա էր մասնակցում Օրենբուրգի հրթիռային զորքերի ռազմավարական ասոցիացիայի զորավարժանքներին. «Համաձայն ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի նախապատրաստման ծրագրի՝ 2015 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևի հրամանատարությամբ անցկացվեցին Օրենբուրգի հրթիռային միության ռազմական ստորաբաժանումների և կազմավորումների ուսուցում»- տեղեկացրել է տեղեկատվական ՏԱՍՍ ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Եգորովը:
Վերջին ժամանակներս ռոբոտատեխնիկային ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մանավանդ` ռազմական ոլորտում: Երբ խոսում ենք ռոբոտների մասին, իսկույն պատկերացնում ենք մարդակերպ սարքեր կամ լուրջ մարտական միավորներ, սպառազինության զանազան համակարգերի կրիչներ: Սակայն այժմ ժամանակակից ռոբոտների աշխարհը շատ բազմազան է: Օրինակ՝ ամերիկացի մասնագետները հսկայական ուշադրություն են դարձնում փոքր լուծումներին` աշխատանք տանելով ռազմական «ռոբոտ-միջատների» ստեղծման համար:
2014 թվականի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է երկրորդ տեղն աշխարհում զենքի արտահանման ցուցանիշով` զիջելով միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Այնինչ այս տարի այդ ցուցանիշը նվազել է, որի մասին տեղեկանում ենք Կոլորադո նահանգում հիմնված HIS միջազգային խորհրդատվական ընկերության վերջերս հրապարակած զեկույցից:
Միջազգային բանակային խաղերը տեղի կունենան 2015 թվականի օգոստոսի 1-ից 15-ը Ռուսաստանի երեք ռազմական շրջաններում: Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարության մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Իվան Բուվալցևը:
Ձեռնամարտին խորապես տիրապետող մարզիկները սովորաբար մարզումը սկսում են ներհայեցումից (մեդիտացիա): Դա օգնում է կենտրոնանալ, հոգեբանորեն պատրաստվել մարզումին:
ՁՄ-ի հնարքները պահանջում են բավականին ճկունություն, ուժ և արագություն (և՛ մկանային, և՛ մտավոր): Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճիշտ նախավարժանքին: