Ռազմական
Հուլիսի 5-12-ը Վլադիվոստոկում կանցկացվի ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2013» զորավարժությունը, որին կմասնակցեն չինական ռազմածովային ուժերի 7 նավեր: Դրանք հուլիսի 8-10-ը խոշորամասշտաբ զորաշարժեր կիրականացնեն Պետրոս Մեծի ծոցում: Տարբեր դասերի նավերի ընդհանուր թիվը կհասնի 20-ի: Զորավարժությանը կմասնակցեն նաև 10-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ռուսաստանի Դաշնության Արևելյան ռազմական օկրուգը ռազմաօդային-տիեզերական պաշտպանության զորամասի հետ համատեղ անցյալ շաբաթ զորավարժություններ է սկսել։ Դրանց առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ծրագրում ներառվել է մարտական կրակ «Ս-400 Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերից և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներից։
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Պետի հրամանը կամ կարգադրությունը, որոնք համապատասխանում են վերը նշված պահանջներին, ենթակաները ճիշտ կընկալեն ցանկացած իրավիճակում: Այս որակներով օժտված պետ-հրամանատարը միշտ ի վիճակի է կանխելու բացասական զգայական (էմոցիոնալ) ռեակցիաները, որոնք կարող են հանգեցնել իրավախախտման այս կամ այն տեսակի կատարմանը:
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի […]
Բացի վերը թվարկված դաստիարակչական միջոցներից` զինծառայողների հանցագործ վարքի կանխման համար նշանակալի դեր ունեն կազմակերպչա-կառավարման միջոցները: Համառոտ անդրադառնանք նաեւ դրանց:
1. Զորամասերում, ստորաբաժանումներում այդպիսի կարեւորագույն միջոցներից են զինծառայողի կյանքի, կենցաղի եւ գործունեության կազմակերպումը, զինվորական կանոնադրական կարգուկանոնի պահպանումը, այդ թվում` մարտական պատրաստությունը, մարտական հերթապահության, պահակային եւ ներքին ծառայությունների, սպառազինության շահագործման, անձնակազմի հանգստի եւ սպորտմասայական աշխատանքների խելամիտ կազմակերպումը, զինծառայողների ճիշտ փոխհարաբերությունները, օրվա կարգացուցակի, ուսումնական պլանների եւ ծրագրերի ճշգրիտ կատարումը:
Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը 6,9 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան «Lockeed Martin» ընկերության հետ, «F-22 Raptor» հինգերորդ սերնդի կործանիչների կատարելագործման համար: Այս փաստը մեծ հետաքրքրություն առաջացրեց ռազմական ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պետք է համալրի նաև մեկ այլ հինգերորդ սերնդի կործանիչ՝ «F-35»-ը, որը պետք է սպառազինություն մտնի 2015թ.-ին: Այս կործանիչներին ի պատասխան` Ռուսաստանը ևս ստեղծում է հինգերորդ սերնդի կործանիչ` «Т-50 ПАК ФА»: