Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Երկրաշարժի ժամանակ հողը զգալիորեն ցնցվում է բավական ժամանակ, հնարավոր է՝ ընդամենը մի քանի վայրկյան, իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` մինչև մի քանի րոպե: Ցնցումները կարող են վախեցնել, սակայն անհրաժեշտ է սպասել դրանց ավարտին: Երկրաշարժի ժամանակ երկայնական ալիքներն ավելի արագ են տարածվում, իսկ ընդլայնական ալիքները տեղ են հասնում որոշ ուշացումով: Վերապրողները վերջիններն ընկալում են որպես երկու տարբեր հարվածներ, որոնց միջև ընկած ժամանակը մի քանի վայրկյան է: Ավերածությունները սովորաբար պայմանավորված են ընդլայնական ալիքներով, հետևապես որոշ ուշացումով են սկսվում:

Հայաստան աշխարհը տեսել է բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնք երկրի երեսից ջնջել են բնակավայրեր, ավերել պատմական կոթողներ, հիմնովին փլատակների վերածել մայրաքաղաքներ:
Երկրաշարժերը տարբեր ծագում ունեն (տեկտոնական, հրաբխային, փլուզումային և այլն): Հայաստանին առանձնահատուկ երկրաշարժերը տեկտոնական երկրաշարժերն են:
Երկրագունդը կազմված է միջուկից, մանթիայից և երկրակեղևից:
Երկրակեղևը ամուր է, բայց ամբողջական չէ, բաժանված է առանձին մասերի` սալերի: Դրանցից ավելի խոշորներն են Եվրասիականը, Խաղաղօվկիանոսյանը և այլն:

Բնապահպանական բնույթի արտակարգ իրավիճակը ցամաքի, մթնոլորտի, ջրային միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի խոշորամասշտաբ փոփոխության հետևանքով առաջացած իրադրություն է (մարդածին գործոնների ազդեցության տակ), որը բացասական ազդեցություն է գործում շրջակա միջավայրի վիճակի և մարդկանց առողջության վրա:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ

Երկրորդ համաշխարհայինի նախօրյակին մի շարք պետություններում սկսեցին աշխատել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ: Առաջիններից էր Գերմանիան, որը սակայն մինչև պատերազմի վերջն այդպես էլ չկարողացավ գործն ավարտին հասցնել:
Առաջին պետությունը, որը ոչ միայն ստեղծեց ու փորձարկեց, այլև կիրառեց միջուկային զենք` Միացյալ Նահանգներն էր, որը առաջին փորձարկումն իրականացրեց 1945թ. հուլիսի 16-ին, իսկ արդեն օգոստոսի 6-ին և 9-ին երկու ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա:

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության ծրագրի շրջանակում համազորային կանոնադրություններ առարկային զուգահեռ ուսուցման առարկա է հանդիսանում «Արտակարգ իրավիճակների պատրաստությունը»:
«Օգնություն հրամանատարին» հոդվածաշարն այս անգամ անդրադառնում է արտակարգ իրավիճակներին եւ տարաբնույթ աղետներին։
Հոդվածաշարի հեղինակն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցներ Հ. Մաթեւոսյանին եւ Գ. Հովակիմյանին ցուցաբերած աջակցության համար։

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Չինաստանը հաջողությամբ է իրականացրել միջմայրցամաքային բալիստիկ «Дунфэн-41 (DF-41)» հրթիռի փորձարկումը: Նոր հրթիռը, որը կարող է կրել տաս առանձին մարտագլխիկներ, հաջողությամբ ոչնչացրել է երկրի արևմտյան անապատներում գտնվող նշանակետը: Պաշտոնական Պեկինը որևէ կերպ չի մեկնաբանել միջմայրցամաքային նոր հրթիռի փորձարկումը:

2013-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆՈՐ ԶԵՆՔ ԿՍՏԱՆԱ

Եկող տարի ՌԴ զինված ուժերը կստանան ռուսաստանյան արտադրության հակաուղղաթիռային ականներ, որոնց պետական փորձարկումները հաջողությամբ ավարտվել են այս տարվա հուլիսին: Դրանց մատակարարումը կներառվի 2013 թվականի պետական պաշտպանական պատվերում և ՌԴ պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է 200 ականների գնման մտադրության մասին: Ավելի վաղ նշվում էր, որ այս նոր զինատեսակի զանգվածային արտադրությունը կսկսվի լավագույն դեպքում 2014 թվականին: