Ռազմական
Հնդկաստանի հարավում գտնվող Օրիսսա նահանգում հաջողությամբ իրականացվել է ռուս-հնդկական համատեղ արտադրության «БраМос» գերձայնային հրթիռի փորձարկումը, որի նպատակն էր ստուգել հրթիռի վրա տեղադրված մի շարք նոր համակարգերի աշխատանքը:
«БраМос» համատեղ ընկերությունն արտադրում է կարծր վառելիքով աշխատող երկաստիճան գերձայնային հրթիռներ, որոնք ունեն գործողության մինչև 290 կիլոմետր շառավիղ և կրում են 200-300 կիլոգրամանոց մարտագլխիկներ:
ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխ-ծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը հայտնել է, որ Մոսկվան հույս ունի մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ պայմանագիր կնքել նավատորմի արդիականացման մասին: Պայմանագիրը մասնավորապես թույլ կտա նավատորմը համալրել նոր ռազմանավերով, ինչպես նաև մեծացնել Նովոռոսիյսկում ու Սևաստոպոլում տեղակայված նավախմբերի մարտական հնարավորությունները:
Կարմրադրոշ Կասպիական նավատորմին հանձնվելիք նորագույն հրթիռակիրը երեկ մասնակցել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվան նվիրված ծովային շքերթին, որի ընթացքում անձնակազմը ցուցադրել է ռազմանավի մարտական ունակությունները և սպառազինությունը, այդ թվում նաև ռուսաստանյան նորագույն «Калибр-НК» ունիվերսալ հրթիռային համալիրը, որից դեռևս կա միայն «Дагестан»-ի սպառազինությունում:
Մեկշաբաթյա ծանր մարտերից հետո, երբ կառավարական զորքերին հաջողվեց մայրաքաղաքի կենտրոնից, ապա արվարձաններից դուրս մղել ապստամբ խմբավորումներին, ականատես լրագրողների վկայությամբ, Կադարի շրջանի կողմից վերստին լսվում են տանկերի կրակոցներ և ավտոմատային ու գնդացրային կրակահերթեր, իսկ կառավարական զորքերը հրդեհում են բնակելի տները` փորձելով ծխախեղդ անել այնտեղ ամրացած գրոհայիններին:
Ուկրաինայի Նիկոլաևի մարզում հուլիսի 23-ին մեկնարկեցին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի դեսանտայինների մասնակցությամբ համատեղ մարտավարական զորախաղերը, որոնց յուրաքանչյուր պետությունից միասնական գումարտակի կազմում ընդգրկված է 100 դեսանտային:
ՌԴ Բալթիական ու Հյուսիսային նավատորմների ռազմանավերը անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել են Միջերկրական ծով, որտեղ կմիանան Սևովյան նավատորմի և միջնավատորմային խմբավորման ռազմանավերին ու կսկսեն ուսումնամարտական խնդիրների կատարումը:
Մուրմանսկի մարզում, Կամչատկայում ու Պրիմորիեում ընթանում են ատոմային սուզանավերի, ինչպես նաև խոշոր վերջրյա նավերի, այդ թվում նաև «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի բազավորման միասնական համակարգի ստեղծման աշխատանքները:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մուրմանսկի մարզում, Կամչատկայում ու Պրիմորիեում ձևավորվում է ռուսաստանյան ռազմածովային ուժերի հարվային միջուկը: