Ռազմական
Պակիստանի Փեշավար նահանգում իսլամիստ գրոհայինները գնդակոծել են ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռներ տեղափոխող ավտոշարասյունը: Զոհվել է վարորդներից մեկը, իսկ օգնականը՝ վիրավորվել:
Հուլիսի սկզբից ի վեր, երբ յոթամսյա դադարից հետո Պակիստանը վերականգնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի համար բեռների տեղափոխումն իր տարածքով, սա առաջին զինված հարձակումն է:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից նորագույն տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են մեր կյանքը։ Սակայն շատերը չգիտեն, որ մեզ շատ հարցերում օգնող, ուղղակի անհրաժեշտություն համարվող այս սարքավորումները նաև իրենց վնասակար կողմն ունեն։ Օրինակ` բջջային հեռախոսը, որը դարձել է շատերիս կյանքի անբաժան մասնիկը։ Նախկին պարզունակ բջջային հեռախոսներին այսօր փոխարինելու են եկել կատարելագործված, գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ տարբերակները։ Բջջային հեռախոսներն արդեն վաղուց միայն զանգելու համար չեն, դրանցով կարող ես նամակներ (SMS) ուղարկել, նկարել, տեսագրել, հեռուստահաղորդում նայել…
Մարդկությունն իր զարգացման ողջ ընթացքում որսի, պաշտպանության և նվաճողական գործողությունների համար ստեղծել է բազմապիսի զենքեր՝ մահակներից, կոպալներից, նիզակներից, պարսատիկներից սկսած և վերջացրած թնդանոթներով, ինքնաձիգներով ու միջուկային ռումբերով: Ստեղծվել են նաև բազմաթիվ ինքնատիպ ու շատ տարօրինակ զինատեսակներ:
Պաշտպանական արդյունաբերության համալիրի ձեռնարկությունների արդիականացմանը նվիրված խորհրդակցությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ են վերազինման այլ տեմպեր, ինչը կարևոր է նաև արտադրվող սպառազինության գնագոյացման միասնական մոտեցումներ ձևավորելու համար:
Իրանական անգլիալեզու «Press-TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ Անկարան թուրք-սիրիական սահմանին տեղակայել է նման հրթիռներ և ցուցադրել կադրեր, որոնցում երևում է սպառազինություն տեղափոխող հինգ վագոն, որոնք հասել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մարդին քաղաք: Հրթիռների ճշգրիտ քանակը, սակայն, հայտնի չէ:
Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին՝ միաժամանակ հստակեցնելով, որ եթե կառավարությունն ընդունի նման որոշում, Իրանը կարող է արտադրել միջուկային նավերի ու սուզանավերի շարժիչներ և ծրագիրը պատշաճ կերպով համաձայնեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ:
Օդեսայում ավարտված երկշաբաթյա զորախաղերի թեման ծովում անվտանգության ապահովումն էր: Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխծովակալ Յուրի Իլյինը հայտարարել է, որ զորախաղերի հիմնական արդյունքը դարձավ բազմազգ ուժերի ծրագրած բոլոր միջոցառումների որակյալ ու անվտանգ անցկացումը և շտաբների ու մարտավարական խմբերի գործողությունների ներդաշնակումն ու փոխհամատեղումը, իսկ զորախաղերն Ուկրաինայի ռազմածովային ուժերի 2012 թվականի մարտական պատրաստության գլխավոր միջազգային ստուգատեսն էին: