Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՆԻԿՈԼԱՅ ՄԱԿԱՐՈՎԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՈՆԴՈՆ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը երեկ եռօրյա այցով մեկնեց Մեծ Բրիտանիա բանակցություններ վարելու երկրի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Դեվիդ Ռիչարդսոնի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարության ղեկավար, ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Պիտչի հետ:

ԱՌԱՓՆՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Զորախաղերի ընթացքում սիրիական նավատորմը «հետ է մղել» երկրի ծովից իրականացվող հարձակումը՝ մարտական հրթիռներ արձակելով ռազմանավերից ու ցամաքում տեղակայված մարտկոցներից: Զորախաղերին, որին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ուղղաթիռները, ներկա է եղել նաև Սիրիայի պաշտպանության նախարար Դավուդ Ռայխը, ինչպես նաև երկրի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարությունը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՉՄԵԿՆԵՑԻՆ ՖԱՐՆԲՈՐՈ

Ռուսաստանյան հանրահայտ «Русские витязи» խմբի «Су-27» ինքնաթիռների երկու անձնակազմերը չեն մասնակցի Մեծ Բրիտանիայում հուլիսի 9-ին բացվող «Фарнборо-2012» 48-րդ միջազգային ավիասալոնին: Պատճառը մի շարք ձգձգումներն էին, որոնք թույլ չտվեցին ժամանակին անցնելու ինքնաթիռների մուտքն ավիաշոու թույլատրող խիստ ընթացակարգը:

ՍՊԻՐՏՈՎ ԱՇԽԱՏՈՂ… ԿՈՐԾԱՆԻՉ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջողությամբ են ավարտել ցելյուլոզի սպիրտ-իզաբութանոլի և սովորական ավիակերոսինի 50:50 խառնուրդով աշխատող «A-10 Thunderbolt» կործանիչ ինքնաթիռի թռիչքային փորձարկումները: Վառելիքի այս բաղադրությունը թույլ է տալիս իրականացնել վառելիքի լրիվ այրում և այն օգտագործել ռեակտիվ շարժիչներում, առանց նվազեցնելու նրանց հզորությունը:

ԶԵՆՔԻ «ԱՎԵԼՑՈՒԿԸ» ԹԱՂԵԼ ԷԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զորամասերից մեկի պահեստապետն ու երեք զինծառայող, փորձելով թաքցնել զենքի «ավելցուկը», հակատանկային կառավարվող «Ֆագոտ» և «Մետիս» թանկարժեք համակարգերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 84.000 ԱՄՆ դոլար, թաղել էին հակահրդեհային ջրամբարում:

ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՏՎԵՐՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Ելույթ ունենալով ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ 2012 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանը կնքել է զենքի մատակարարման վերաբերյալ ընդհանուր առմամբ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր, ինչը 2,4 միլիարդով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրն այժմ ունի 43 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արտահանման պատվերներ:

ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐՆ ԵՆ

Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնը հայտարարել է, որ մինչև 2015 թվականը զենքի համաշխարհային շուկայում հիմնական մարտական տանկերի վաճառքի ասպարեզում առաջատարը կմնան ռուսական տանկերը, մասնավորապես Т-90С-ը, ինչը շարունակվում է 2008 թվականից ի վեր: