Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐԿԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՆՎՆԱՍ ԵՂԱՆԱԿԻ

ՌԴ կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտնել է, որ օկրուգի երեք` Սարատովի, Սվերդլովսի ու Չելյաբինսկի մարզերում գտնվող զորավարժաններում «Разрушитель Р-40» սարքավորման օգնությամբ, որը պայթեցնելու փոխարեն այրում է արկի վառոդը, առաջիկայում կսկսվի արկերի անվնաս՝ առանց պայթեցման ոչնչացումը, ինչը պայմանավորված է զորավարժարաններին մոտ գտնվող բնակավայրերի բնակչության չդադարող բողոքներով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Ռուսաստանյան դեսանտայինները դաշտային պայմաններում փորձարկում են հետախուզության, կապի ու ղեկավարման «Стрелец» նոր կայանքն ու տեսադիտարման նոր սարքավորումներ, որոնք զորատեսակի «Нона» և «Спрут» ինքնագնաց հրետանային կայանքների անձնակազմերին թույլ կտան նշանակետերը հայտնաբերել հինգ կիլոմետր հեռվում:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Պատճառը նավատորմի շտաբից ընդամենը 50 մետր հեռավորության վրա բարձրահարկ հյուրանոց կառուցելու մասին քաղաքային իշխանությունների որոշումն է, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել նավատորմի շտաբում, քանի որ հյուրանոցում կարող են տեղադրվել լսող ու ռադիոէլեկտրոնային խաթարումներ առաջացնող սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է որսալ շտաբի ողջ ռադիոեթերը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՑԱՆՑ

ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ ողջ Ռւսաստանում կստեղծվի նման ցանց, և հավաքագրման կետեր կգործեն ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտների մայրաքաղաքներում, որոնք միաժամանակ կծառայեն որպես զինվորական օկրուգների կադրերի վարչությունների տարածքային ստորաբաժանում:

2012-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ 57 «Рысь» ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱ

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վորոնեժի նահանգապետ Ալեքսեյ Գորդեևի ուղեկցությամբ այցելել է Վորոնեժում գտնվող ռուս-իտալական համատեղ ձեռնարկություն, որտեղ կազմակերպվել է իտալական «Iveco» զրահապատ մարտավարական մեքենաների արտադրությունը: Դրանք առաջին հերթին տրամադրվելու են Հարավային զինվորական օկրուգին:
«Рысь»-երի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարը բազմիցս նշել է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե այս մեքենաների գնմանը, այլ Ռուսաստանում նրանց արտադրության կազմակերպմանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉՆՉԱՑՆԻ 4 ՄԻԼԻՈՆ ԱՎՏՈՄԱՏ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿ

Մինչ 2015 թվականը ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է ոչնչացնել մինչ 1980-ական թվականներն արտադրված 4 միլիոն միավոր հրաձգային զենք` ատրճանակներ, ավտոմատներ ու գնդացիրներ, որոնց շուրջ 70 տոկոսը Կալաշնիկովի ավտոմատներն են: Փորոձագետները համոզված են, որ, ի տարբերություն նախահեղափոխական ժամանակաշրջանի զենքերի, սրանք որևէ պահանջարկ չունեն, իսկ ռուսական բանակին ընդհանրապես հարկավոր չեն:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԹՍ-Ը ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 15 ՄԱՐԴ Է ՈՉՆՉԱՑՐԵԼ

Հարավային Վազրիստանում ամերիկյան անօդաչու թռչող սարքի երկու ավիահարվածներից սպանվածներն ամենայն հավանականությամբ թալիբ գրոհայիններ են: Պակիստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ավիահարվածների արդյունքում սպանվել է նաև թալիբների երկու ազդեցիկ դաշտային հրամանատար: