Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌԴ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը հայտարարել է, որ զորատեսակում նոր սպառազինության տեսակարար կշիռն այսօր կազմում է 30 տոկոս: 2016-ին այն կհասնի 60, իսկ 2020 թվականին` 97 տոկոսի:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ «ԲՈՒՄԵՐԱՆԳ» ԶՐԱՀԱՊԱՏ ՓՈԽԱԴՐԻՉ

ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հայտնել է, որ արդեն եկող տարի ՌԴ սպառազինություն կընդունվեն նոր մարտական մեքենաների առաջին փորձանմուշները, իսկ զանգվածային մատակարարումը կսկվի 2015 թվականին: Նույն տարում ռուսական բանակը կստանա նաև «Արմատա» նորագույն տանկեր:

ՆՐԱՆՑ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատերազմում անհնար է հաղթել միայնակ: Եւ ուրեմն՝ յուրաքանչյուր զինվոր պետք է ունենա սոցիալականացմամբ պայմանավորված անհրաժեշտ դրական հատկություններ, հետևաբար և, տոգորված լինի ընկերասիրության նվազագույն չափով: Իսկ անհատապաշտության ծայրահեղ դրսևորումները որոշակի իրավիճակներում թույլ չեն տալիս կատարել մարտական խնդիրը:

ՍՐՏԻՆ՝ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Սիրտն աշխատում (կծկվում) է մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ քնած ժամանակ։ Սովորաբար այդ մասին մենք չենք էլ մտածում, քանզի այն կծկվում է մեր գիտակցությունից անկախ։ Սակայն մեր կյանքի «շարժիչի» մասին մենք պարտավոր ենք հոգալ։ Գաղտնիք չէ, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները գնալով աճ են արձանագրում։ Ինչպե՞ս կանխարգելել դրանք։ Այս եւ նմանաբնույթ հարցերի պատասխանում է սրտաբան ՌՈՒԶԱՆՆԱ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ։

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս նշանակալիորեն մեծացել է համակարգչի դիմաց օրվա մեծ մասն անցկացնող մարդկանց քանակը. շատերը համակարգչից օգտվում են նաև տանը: Եւ այստեղ ծառանում է առողջության վրա համակարգչի ազդեցության հարցը:
Իր կենսագործունեության ընթացքում մարդն անընդհատ գտնվում է Երկրի էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ: Այս ֆոնային դաշտի հզորության որոշակի աստիճանը մարդու առողջությանը վնաս չի հասցնում և համարվում է նորմալ: Էլեկտրահաղորդիչ գծերը, ռադիոհաղորդիչ հզոր համակարգերը այդ թույլատրելի մակարդակը բազմիցս գերազանցող էլեկտրամագնիսական դաշտեր են ստեղծում:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԱՐՏԻԿԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՆՄԱՆ ՌՈԲՈՏՈՎ

Այս նպատակին համար ԱՄՆ պաշտպանական հեռանկարային հետազոտությունների կենտրոնին` «DARPA»-ին եկող տարի կհատկացվի յոթ միլիոն ԱՄՆ դոլար: Ենթադրվում է, որ ողջ վտանգավոր աշխատանքը կանեն ռոբոտները, իսկ նրանց գործողությունները կղեկավարեն հեռու և անվտանգ վայրում նստած օպերատոր-զինծառայողները: «DARPA»-ն արդեն իսկ մշակել է մարտական անդրոիդներ և չորքոտանի պատգարակակիրներ:

ՈՒԼՅԱՆՈՎՍԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄՇԱԿՈՒՄ

Ուլյանովսկի «Авиастар-СП» ինքնաթիռաշիանական գործարանուն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին են ներկայացրել ռազմափոխադրական ինքնաթիռի լրիվ արդիականացված տարբերակը` «Ил-476»-ը, որը դաշնային մակարդակում համարվում է հեռանկարային մշակում: