Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐՈՒԳՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է ԶՐԱՀԱՊԱՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ 1.000 ՀԱՄԱԼԻՐ

«Պերմյաչկա-Օ» մարտական պաշտպանիչ հանդերձանքը զինծառայողին պաշտպանում է գնդակներից ու բեկորներից: Պետական պաշտպանական պատվերի շրջանակներում նախատեսվում է գնել նման հանդերձանքի շուրջ 100.000 լրահամալիր: ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Պոպովկինն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական բանակը ձեռք է բերելու նմանօրինակ «Ֆելին» պաշտպանիչ համազգեստի սահմանափակ քանակություն, որի գնման վերաբերյալ տեղեկությունները հետագայում չէին հաստատվել:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՉՆՉԱՑՎԻ 1,5 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԶԻՆԱՄԹԵՐՔ

ՌԴ ինժեներական զորքերի կողմից ժամկետանց նույնքան զինամթերք էլ ոչնչացվել էր 2011 թվականին, ինչի նպատակով ինժեներական զորքերի ուսումնական կենտրոններում և ռազմական ինստիտուտներում վերապատրաստման դասընթացներ էր անցել շուրջ 600 մասնագետ, իսկ այս աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավել էր 1700 զինծառայող:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող «Կորշուն» սարքերը, որոնք աշխարհում չունեն իրենց նմանակը, կարող են հայտնաբերել անգամ շինություններում թաքցված ու դեռ չակտիվացված ականապայթուցիկ սարքեր: «Կորշուններն» առաջին հերթին կհատկացվեն Հարավային զինվորական օկրուգի զորամասերին, որոնք ներգրավված են հյուսիսկովկասյան հանրապետություններում իրականացվող ականազերծման դժվարին ու մեծածավալ գործում: Նրանք 2011 թվականի վերջին արդեն իսկ ստացել են 100 նման սարք:

ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Զորատեսակի հրամանատարությունից նման կարգադրություն են ստացել ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի բոլոր զորամասերի հրամանատարները, որոնք այսուհետև պետք է մշտապես հետևեն բոլոր սոցիալական ցանցերի, ինտերնետային պորտալների, բլոգերի, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակների հրապարակումներին` լրացուցիչ տեղեկատվություն քաղելու իրենց զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, առկա խնդիրների մասին և արագ արձագանքելու դրանց:

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԱՎԻԱԿԻՐՆԵՐԻՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐԻ

Հանդիպելով «Enterprise» ավիակիրի անձնակազմին` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի պատրաստվում կրճատել ունեցած ավիակիրները և կամ դադարեցնել նորերի կառուցումը, քանի որ այս նավատորմը Վաշինգտոնին թույլ է տալիս արագորեն հակազդել աշխարհի ցանկացած կետում Ամերիկայի ազգային շահերին սպառնացող յուրաքանչյուր վտանգի: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը, հակառակ ռազմական ծախսերի կրճատման, սկզբունքային որոշում է ընդունել բոլոր 11 ավիակիրները մշտապես մարտական պատրաստության բարձր վիճակում պահելու մասին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ԶՐԱՀԱՊԱՏ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Ներկայումս ընթանում են ՌԴ «Ռազմաինժեներական կենտրոն» ընկերության մշակած նոր` «Волк» անվանումը կրող բազմանպատակային զրահապատ ամենագնաց ավտոմեքենայի փորձարկումները, որոնք, ըստ ամենայնի, 2014-ից կփոխարինեն զրահապատ «Тигр»-երին:

2012թ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 20 ՆՈՐ ՌԼԿ-ՆԵՐ

Ներկայումս գործող ռադիոլոկացիոն կայանքների թիվը համարվում է ռազմական գաղտնիք: Հայտնի է միայն, որ նրանց թվում են “Гамма-С1М”, “Сопка”, “Волга” կայանքներն ու “Небо” կայանքի տարբեր մոդիֆիկացիաներ: Նոր կայանքներն առաջին հերթին կհատկացվեն գիտական և ուսումնական կենտրոններին, զորավարժարաններին ու Օդատիեզերական զորքերի զորամասերին: Իսկ 2020 թվականին ռազմաօդային ուժերի համալրվածությունն արդիական ռադիոլոկացիոն կայանքներով կհասնի 70 տոկոսի: