Ռազմական
«Մենք համախոհներ, դաշնակիցներ կգտնենք հենց Ռուսաստանում: Դրվագ առ դրվագ կխաղարկվի ամենաըմբոստ ժողովրդի կործանման, նրա ինքնագիտակցության վերջնական, անդառնալի մարման` իր մասշտաբներով վիթխարի ողբերգությունը… Գրականությունը, թատրոնները, կինոն, այս ամենը կարտահայտի և կփառաբանի ամենաստոր մարդկային զգացմունքները…. Մենք ամեն կերպ կաջակցենք և կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետներին, որոնք մարդկանց ինքնագիտակցության մեջ կարմատավորեն և գլուխները կմտցնեն սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, մի խոսքով` ամեն տեսակի անբարոյականության պաշտամունքը…
Պատմության մեջ եղել են բազմաթիվ փառահեղ հաղթանակներ, որոնք ձեռք են բերվել անսպասելի գրոհների արդյունքում: Ժամանակակից պատերազմներում նույնպես, հատուկ ռազմագործողությունների ժամանակ, հիմնական շեշտը դրվում է անսպասելիության վրա: Այս սկզբունքով է գործում նաև այսօրվա ավիացիան:
Ինքնաթիռաշինության պատմության տարբեր փուլերում ստեղծված ինքնաթիռներն ունեցել են տարբեր կարևորության մարտավարատեխնիկական տվյալներ: Ռեակտիվ դարաշրջանի սկզբին հիմնական շեշտը դրված էր աերոդինամիկ հնարավորությունների և արագության վրա:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ արդեն հանդիպել է պաշտպանական արդյունաբերության համալիրի ղեկավարների հետ, ուրվագծել տարբեր տարածաշրջաններում գտնվող ձեռնարկություններ այցելությունների ծրագիր-ժամանակացույցը և վարչապետին խոստացել է մշակել պաշտպանական արդյունաբերության համալիրը երիտասարդ ու բանիմաց կադրերով համալրելու մեխանիզմներ:
Իրանի զինված ուժերում ստեղծվել է Ինտերնետում կիբերնետիկ հարձակումներին դիմակայելու նոր կենտրոն, որը գործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաաահաբեկչական ուժերի կազմում: Վերջինիս հրամանատար Գոլամա Մեզու Ջալիլին հայտնելով այդ մասին, միաժամանակ հերքել է մամուլում հայտնված այն լուրերը, թե «Ստաքնետ» և «Դոկու» համակարգչային վիրուսներին հաջողվել է խոցել Իրանի միջուկային օբյեկտների համակարգիչները և հայտնել է, որ ստեղծվել է նման հարձակումներն ուսումնասիրող լաբորատորիա:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնելով Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտը, բացի հետախուզությունից, պարեկումից ու ճշգրիտ հարվածներ հասցնելուց, սկսել է անօդաչու ուղղաթիռներով իրականացնել գրոհայինների վերահսկողության գոտում գտնվող իր ստորաբաժանումների մատակարարումը: «Lockheed Martini» և «Kaman Aerospace» ընկերությունների համատեղ արտադրության «K-Max» անօդաչու ուղղաթիռը, որը կարող է օդ բարձրացնել մինչև 3,5 տոննա բեռ, հիմնականում կաշխատի գիշերային ժամերին ու մեծ բարձրություններում, հնարավորինս անհասանելի լինելու համար փոքր հեռավորություններում գործող դյուրակիր զենիթահրթիռային համալիրների համար:
Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տվյալներով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում առաջին տեղը գրավում է Հնդկաստանի ռազմածովային ուժերին վարձակալական հիմունքներով տասը տարի ժամկետով «Ներպա» ատոմային սուզանավի տրամադրումը: Համաձայն տարբեր լուրերի, գործարքը գնահատվում է 650 միլիոնից մինչև մեկ միլարդ ԱՄՆ դոլար:
Ծրագրահենների հայտնի խումբը նման յուրօրինակ կերպով է նշել Ծննդյան տոները՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների հավաքմամբ ու վերլուծությամբ զբաղվող նշանավոր «Stratfor» ընկերության կայքից գողանալով 200 գեգաբայթ կազմող ծավալի տեղեկատվություն, այդ թվում նաև հաճախորդների հետ ընկերության աշխատակիցների անձնական գրագրություններն ու վերջինների բանկային քարտերի համարները: