Ազգային բանակ

Զորամասերում ամփոփում են հերթական ուսումնական շրջանը։ Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած ժամկետայինները քննություններ են հանձնել, հանձնաժողովների սպաներին ցուցադրել ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հմտությունները։

Համաբանակային մրցույթի ներզորամասային փուլն է։ Մրցում են հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։ Առաջադրանքը պահանջում է ֆիզիկական և հոգեբանական գերազանց պատրաստվածություն, խմբի կազմով ներդաշնակ գործելու կարողություն։

Զինված ուժերում այս շաբաթ ևս շարունակվել է զինծառայողների ատեստավորումը։ Ստուգող, գնահատող հանձնաժողովները միաժամանակ մի քանի զորամասերում անցկացրել են անձնակազմի ֆիզիկական, մարտավարամասնագիտական քննություններ, ամփոփել արդյունքները։

Ուսումնական զորամասերից մեկում ենք՝ հրետանավորների դարբնոցում, որը տարիներ շարունակ բանիմաց եւ որակյալ մասնագետներ է կրթում մեր բանակի համար: Զորամասում քննական եռուն շրջան է: Անձնակազմը ստուգարքներ և ավարտական քննություններ է հանձնում:

Զորամասերում մեկնարկել են ամփոփիչ քննությունները։ Ուսումնական կենտրոններում ստուգում են ամռանը զորակոչվածների կարողությունները հիմնական զորամասեր ուղարկելուց առաջ։ Զինվորներն այս կես տարվա ընթացքում սովորել են մասնագիտություններ, ձեռք են բերել անհրաժեշտ հմտություններ: Մինչև հիմնական տեղակայման վայր մեկնելը տղաները կգնան տուն, իսկ կարճատև հանգստից հետո կվերսկսեն ծառայությունը արդեն նախանշված զորամասերում։