Ազգային բանակ
Մարտական հենակետի ավագը տարիքով ամենակրտսերն է։ Սա է իրականությունը, և որքան էլ տարօրինակ հնչի՝ բնորոշում է մեր բանակի անգերազանցելի ներուժը։ Դավիթ Թադևոսյանը զինվորական ծառայությունից հետո, զորացրվելուն պես վերադարձավ բանակային կյանք, այս անգամ, պայմանագրային տղաների շարքը համալրելու։
Մեր բանակում ստեղծագործող, բազմաշնորհ զինվորները քիչ չեն: Զորամասերում շրջելիս հաճախ ենք հանդիպում «դարչնականաչավուն արվեստի»՝ այսպես ասած՝ բանակում զինվորի ձեռքով ստեղծված-արարված գործերի՝ քանդակներ, փոքրիկ մատուռներ, գեղանկարներ…
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում 2014թ. օգոստոսի 28-ին ականի պայթյունից վիրավորվեցին չորս հայ զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց, մանրամասն ուսումնասիրվեցին դեպքի հանգամանքները, հետևություններ արվեցին հետագայում նման ցավալի կորուստները բացառելու նպատակով:
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: