Ազգային բանակ
Զոյա Տրոֆիմովնա Զինովևային պատրաստվում են շնորհավորել ոչ միայն հարազատները, մտերիմները, զինակիցներն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները, այլև Արևմտյան զինվորական օկրուգի Պատվո պահակախմբի զինծառայողները:
Այս տարվա ապրիլի 7-ին ֆեյսբուքում հանդիպեցի գործընկերոջս՝ «Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Արման Բայրամյանի գրառմանը ասք հիշեցնող մի ճակատագրի՝ Արմանի ծնողների՝ Արցախյան պատերազմի թոհուբոհում ծնված մեծ սիրո պատմության վերաբերյալ…
Համազգեստի հանդեպ սերն ու նվիրումը փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը ժառանգել է հորից՝ պահեստի ավագ լեյտենանտ Էդիկ Հակոբյանից, որը երկար տարիներ անբասիր նվիրումով ծառայել է համակարգում, Արցախյան ազատամարտի ժամանակ կռվել մահապարտների ջոկատում:
Սահմանամերձ զորամասում վաղ առավոտից մեկնարկել է ուսումնական օրը: Կրակային պատրաստության դասաժամն է. ժամկետային զինծառայողները հրամանատարների ղեկավարությամբ ջանք չեն խնայում կրակի վարման իրենց հմտությունները հղկելու, կատարելագործելու համար, ձգտում են անվրեպ խոցել բոլոր թիրախները, գերազանցել սեփական արդյունքները: