Ազգային բանակ
-Զինվորական գործի հանդեպ սերս գալիս է մանկությունից: Պապս զինվորական էր: Ես թեև նրան չեմ տեսել, բայց երբ նայում էի նրա լուսանկարները, լսում էի նրա մասին պատմությունները, մեջս խմորվում էր զինվորական դառնալու որոշումը:
Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Գրիգորյանին պետք է հանդիպեինք դիրքերում, սակայն մեր այցելությունը զորամաս համընկավ հերթափոխի օրվան, ու լավագույն սպաների ցուցակը գլխավորող զինվորականի հետ զրուցեցինք մարտական հերթապահությունն ավարտելուց ժամեր անց:
Դեպի երկինք սուրացող ռազմական ինքնաթիռների սլացքն ու գերհզոր շարժիչների ձայնը փոքրուց գերել են Ռազմիկին: Ավիացիոն զորամասի հարևանությամբ հասակ առած տղան դեռ վաղ տարիքում վճռել էր՝ պետք է դառնա զինվորական, լավագույնն իր ասպարեզում, ամենահմուտն ու արհեստավարժը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:
Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: