Ազգային բանակ
Երաժշտական նախագծերի ակտիվ մասնակիցն այսօր ժամկետային է, կարելի է ասել, զորակոչվել է անմիջապես բեմից՝ ելույթից վայրկյաններ անց։ Շատերի սիրելի երգիչը, նույնքան սիրելի լուսանկարիչը, պատրաստակամ ու ժպտերես զինվորը Ռոբերտն է, որին հիմա ավելի հաճախ դիմում են շարքային Քոլոյան։
Արենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են:
Ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը մեր բանակի լավագույն սպաներից է: Պարտաճանաչ, բարեխիղճ, ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բայցեւ սիրալիր ու հոգատար. այսպես են նրան բնութագրում զորամասում:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե։ Քվեաթերթիկում մեկ հարց կար. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Իսկ պատասխանը մեկն էր. այո՛: Հայերը մի մարդու պես «այո» ասացին անկախությանը:
Լեյտենանտ Արմինե Գրիգորյանը ծնվել է 1996թ., ավարտել է Տավուշի Արծվաբերդ գյուղի հանրակրթական դպրոցը գերազանցությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ ոսկե մեդալով:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ոտք դնելու առաջին պահից փոխվում են յուրաքանչյուրի պատկերացումները ժամանակակից կրթության, ուսումնական գործընթացի ու կեցության պայմանների մասին: