Ազգային բանակ
Գարեգին Մուրադյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտությունների ակադեմիան, Հունաստանի հատուկ նշանակության զորքերի եռամսյա դասընթացները ավարտել է գերազանցությամբ, իսկ ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ ոսկե մեդալով:
Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս, երբ մարդկանց մականուններով են կոչում, առավել եւս՝ երբ մականունը «հաղթում է» մարդու իսկական անվանն ու նրան «դուրս մղում» գործածությունից: Բայց այս անգամ իմ ակնարկի հերոսին գտել եմ հենց մականունով:
2019թ. հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկնակի տոն էր։ Տարիներ շարունակ չգործած այս սրբավայրը Վարդավառի տոնին դարձյալ վերաօծվեց, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ օծված սրբավայրը փոխանցվեց զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Սա բացառիկ և եզակի իրողություն է, քանի որ այսուհետև հայոց բանակն ու հայ զինվորը, շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու, կունենա իր սեփական եկեղեցին։
Հուլիսի 23-ին և 25-ին անցկացվեցին պաշտպանության նախարարության գերատեսչական պահպանության ռազմականացված և ԶՈՒ հաստիքային պայմանագրային պահպանության ստորաբաժանումների պետերի (հրամանատարների) մեթոդական հավաքներ: