Ազգային բանակ
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի մուտքի մոտ առաջինը մեզ դիմավորում է վարդի ահռելի թուփը՝ ճյուղատարած ու ծաղկազարդ: Մուգ դեղին ծաղիկները այնքան շատ են, որ ծածկել են կանաչը: Քիչ հեռու ծաղկած հասմիկն է՝ փարթամ ու ամբողջովին սպիտակաթույր, հետո՝ էլի ծաղիկներ, թփեր, ծառեր, որ առաջին անգամ եմ տեսնում:
ՀՕՊ զորքերը 27 տարեկան են: Զինված ուժերի շինարարության ընդհանուր համատեքստում ՀՕՊ զորքերի զարգացումը կայացավ շատ արագ, եւ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ունենք օդային տարածքների հուսալի, բազմաշերտ պաշտպանություն:
ՀՀ զինված ուժերում 2018թ. օգոստոսի 23-ին կարևոր միջոցառում տեղի ունեցավ. ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ծառայողներն առաջին անգամ մեկնեցին հայ-ադրբեջանական սահմանագիծ՝ մարտական հերթապահություն իրականացնելու:
Զորամասային կյանքը երիտասարդին դարձնում է ֆիզիկապես կոփված, տեսական դասերը սերտած, կարգապահ, ռազմարվեստի պատմությամբ ոգեշնչվող հայ զինվոր։ Զորամասային կյանքը երիտասարդի վերաիմաստավորման, վերակազմավորման շրջանն է, եւ որքան շոշափելի են դժվարությունները, նույնչափ էլ հաղթահարելի են։
…Բարձրանում էինք դիրքեր: Գարնանային անձրևներն ամբողջ ճանապարհը դարձրել էին դժվարանցանելի: Զինվորական ամենագնացը հաղթահարում էր բոլոր դժվարությունները: Մառախուղն աստիճանաբար թանձրանում էր: Մենք բարձրանում էինք լեռան լանջն ի վեր, իսկ ամպերը կարծես մեզ ընդառաջ էին գալիս: Հերթական ոլորանից հետո քարքարոտ ճանապարհին մեքենան հանկարծ կտրուկ արգելակեց: