Ազգային բանակ
Վերջերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի նոր գիրքը՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1921թթ.»:
Արդեն ավելի քան 90 տարի Հայաստանի ԴՕՍԱԱՖ -ը պատվով է կատարում իր առաջ դրված խնդիրները` մնալով ՀՀ պաշտպանության նախարարության հավատարիմ օգնականը: Բազմաթիվ ուսումնական հաստատություններում այս հասարակական կազմակերպությունը իրականացնում է տարբեր ռազմական մասնագիտությունների ուսուցում, ռազմահայրենասիրական ուղղվածության միջոցառումներ:
Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ձեւավորվեց պատերազմական ծանր ու դժվարին ժամանակահատվածում: Խորհրդային երկրի փլուզումից հետո Հայաստանում եղած զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ ռադիոտեղորոշիչ միջոցները հանված էին մարտական վիճակից:
Հակաօդային պաշտպանությունն առանձնահատուկ եւ անգնահատելի դեր ունի ռազմական անվտանգության համակարգում: Ժամանակակից մարտում որոշիչ հարվածը հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ օդային հարձակումների կանխողն ու կասեցնողը հակաօդային պաշտպանություն իրականացնողներն են՝ օդային դարպասների մշտարթուն ժամապահները: