Ազգային բանակ
ՀՀ զինված ուժերում փետրվարի 18-ին մեկնարկեց հերթական ուսումնական փուլը: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց տեսական ու գործնական նոր պարապմունքներով, որոնք միտված են գրագետ, բանիմաց, մասնագիտորեն պատրաստված զինվոր կրթելուն, անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:
Փետրվարի 17-21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացավ «IDEX-2019» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում էր աշխարհի շուրջ 95 պետություն:
Սահմանամերձ զորամասի շարահրապարակից, ինչպես ափի մեջ, երևում է մոտակա բնակավայրը. սա կարծես հատուկ հիշեցում լինի նրանց, ովքեր պաշտպանում են հայրենի եզերքը: Մարտական ուղի անցած զորամասը սահման է հսկում, իսկ այսօր էլ նորակոչիկների հերթական կազմի երդման արարողությունն է:
Փոխգնդապետ Գարիկ Մուրադյանը շուրջ քսան տարի բանակում է: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մշտապես դրսեւորելով զինվորականին հատուկ հմտություններ եւ մասնագիտական բարձր պատրաստվածություն:
Եկեք շրջենք մեր հայրենիքի սահմաններով, մեր աշխարհագրական գիտելիքները հարստացնենք նոր տեղանուններով: Համակվենք խրամատներով գոտեվորված մեր Երկրի հերոսական թրթիռներով: Շրջենք հայ ժողովրդի արժանապատվության ակունքներից ծնված տղերքի արյան արահետներով եւ փորձենք ճանաչել նրան, ում այսօր ունենք որպես Հայոց ազգային բանակի առաջնորդ:
Նորակոչիկների զինվորական երդումը խորհրդանշական վայրում է`ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրում: